«Կուզեի`պիտանի շատ մարդիկ ծնվեն այսօր». դերասանուհի Արաքսյա Մելիքյանի «տոնական» ցանկությունը
01.02.2013
Այսօր դերասանուհի Արաքսյա Մելիքյանի ծննդյան օրն է: Հատկապես «Կյանքի կարուսել» նախագծից հեռուստադիտողի կողմից շատ սիրված դերասանուհին LADYNEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ առաջին շնորհավորանքները ստացել է ամուսնուց' Անդրանիկից եւ որդուց' Գուրգենից, ովքեր իրեն անակնկալ են խոստացել երեկոյան, իսկ ինքը « գլխի չի էլ ընկնում' խոսքն ինչ անակնկալի մասին կարող է լինել»:
Դերասանուհին նշեց, որ ծննդյան օրն անցկացնելու է ընտանիքի, ծնողների, ամենամոտ հարազատների հետ, օրվա ընթացքում ուրախությամբ կսպասի բոլորի շնորհավորանքներին: Արաքսյա Մեիքյանը նաև պատմեց, որ ինքն ավելի մեծ ուրախությամբ ու հաճույքով պատրաստվում է իր համար թանկ մարդկանց ծննդյան տարեդարձներին, իսկ իր ծնունդը այդքան էլ չի սիրում նշել: «Կուզեի, որ աշխարհին պիտանի շատ մարդիկ ծնվեն այսօր»,- նշեց դերասանուհի:
LN-ը միանում է բոլոր շնորհավորանքներին եւ դերասանուհուն մաղթում պայծառ տարեդարձ:
Շողիկ Գալստյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2989 անգամ
|