Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ջեյմիի կերպարից դուրս գալու համար լուրջ ժամանակահատված պահանջվեց. ՄԵՆԴԻ ՄՈւՐ («Շտապիր սիրել»)

25.01.2013

 «Հենց հագնում էի Ջեյմիի կոշիկները, մտնում էի նրա կերպարի մեջ: Ես մտածում էի` Աստված իմ, նա այնքան անմեղ է, երբեք որևէ մեկին «չի վնասել», որքան էլ դաժան են բոլորը վարվել իր հետ: Նա ողջ մի կյանք պայքարել է պրոբլեմի դեմ, որի մասին իմացել է միայն ինքը: Ինձ համար այնքան հեշտ էր հասկանալ նրան, որ հետո ինձնից լուրջ ժամանակահատված պահանջվեց այդ կերպարից դուրս գալու և «ես»-ս վերագտնելու համար», - «Շտապիր սիրել» (A walk to remember)  ֆիլմում իր  մարմնավորած կերպարի` Ջեյմիի մասին այսպես է խոսում դերասանուհի Մենդի Մուրը:

Դերասանուհի, որ ի դեմս Ջեյմիի կերպարի գտավ իր տեղը կինոյում, կերպար, որ գտավ իր լավագույն կրողին` դերասանուհու, ում դեռ ոչ ոք այդպիսին չէր ընկալում: «Շտապիր սիրել»-ը դարձավ մեր օրերի լավագույն մելոդրամաներից մեկը` իր տխուր սիրո պատմությամբ ու անավարտ ավարտով, իսկ գլխավոր դերակատարուհին` Մենդի Մուրը, ճանաչելի դարձավ աշխարհին իբրև մի հիվանդ ու տխուր աղջիկ` իբրև Ջեյմի:

Մենդի Մուրը` Ամանդա Լի Մուրը, ծնվել է օդաչու Դոնալդի ու լրագրող Սթեյսիի ընտանիքում, որոնք ունեն նաև երկու որդի` Սքոթն ու Կեյլը:  Ծնողները դաստիարակել են իրենց երեխաներին իբրև իսկական կաթոլիկներ: Մենդին շատ վաղ հասակից հաճախել է կաթոլիկական դպրոց:

Առաջին տաղանդները նրա մոտ բացահայտվել են շատ շուտ: Ասում են` արդեն 6 տարեկանում փոքրիկն իմացել է, որ իրեն վիճակված է աստղ դառնալ: Սկզբում, սակայն, Մենդին հակված է եղել դեպի երգարվեստը, ինչին մեծապես նպաստել է տատիկը, ով պարուհի է եղել և ունեցել է լավ երաժշտական լսողություն: Մենդին արդեն 9 տարեկանում սկսել է պնդել, որ իրեն թույլ տան հաճախել վոկալի դասերի: «Ծնողներս կարծում էին, որ դա ընդամենը մանկական պնդաճակատություն էր, որ երգարվեստը հոբբի էր, որը շուտով դադարելու էր հետաքրքրել ինձ, բայց տարիներն անցնում էին, իսկ ես շարունակում էի համառորեն պարապել թե վոկալ, թե դերասանական վարպետություն», - հիշում է Մենդին:

Երգչուհու կարիերան նա սկսեց շատ պարզ ու հստակ քայլերով` մարզական հանդիպումների ժամանակ կատարելով ԱՄՆ հիմնը: Հայրենի Օռլանդոյում նա շատ արագ ճանաչում ձեռք բերեց իբրև National Anthem Girl`  երկրի հիմնի աղջիկ: «Այո, դա ես եմ, շատ մարդիկ հենց  այդպես են հիշում ինձ», - հաճույքով պատմում է Մենդին մինչ օրս: Հենց նրա նմանատիպ ձայնագրություններից մեկն էլ ընկավ պրոդյուսերների ձեռքը, ովքեր գտան ու փորձեցին անհայտ աղջկանից ստանալ երգարվեստի աստղ:

Եվ չնայած առաջին հաջողություններին` չափահասության շեմին ոտք դրած Մենդին կանգնեց մի պրոբլեմի առաջ` հասակի: Այո, մոտ 178 սմ հասակը դարձավ լուրջ կոմպլեքսի պատճառ աղջնակի համար: «Ես ինձ չափազանց աններդաշնակ ու անկայուն էի զգում հասակիս պատճառով», - ասում է Մենդին, ում այդ բարդույթի հաղթահարման հարցում օգնեց մայրը: Վերջինս սկսեց ներշնչել աղջկան սեր բարձր հասակի նկատմամբ, հավատացնել, որ բարձրահասակությունը միայն առավելություն է, հնարավորություն աշխարհը տեսնելու վերևից: Մենդիին հաջողվեց հաղթահարել իր տագնապները և, թերևս ավելի համոզվելու համար, որ մայրը ճիշտ է, նա փորձեց իր ուժերը մոդելային բիզնեսում:

Նրա գեղեցկությունը գնահատվեց: Ֆոտոսեսիաները հաջորդում էին մեկը մյուսին, բայց որքան առաջ էր գնում նա իր կարիերայում, նույնքան հետ էր ընկնում իր նախորդ կյանքից: «Ընկերներս, բարեկամներս չէին հասկանում, թե այդ ինչու ես ժամանակ չեմ գտնում իրենց համար, ինչպես նախկինում: Մի պահ ինձ թվում էր, թե նրանք կսկսեն խոսել մեջքիս հետևում, նախանձել, բայց հետո հասկացա, որ մեծապես սխալվել եմ: Իմ սիրելիները սկսեցին օգնել ինձ ավելի առաջ գնալ, թև տալ ինձ: Այդ պահերին ես ամենաերջանիկ մարդն էի», - պատմում է դերասանուհին:

Հարազատների անմիջական օգնությամբ Մենդին շուտով թողարկեց իր առաջին ալբոմը` «So Real»-ը, որը, սակայն, հանդիպեց երգարվեստի քննադատների բացասական վերաբերմունքին: Բայց Մենդին կանգ չառավ: Շուտով թողարկվեց նաև «I Wanna Be with You» ալբոմը, որ նախորդից ավելի հաջող էր, բայց էլի չարժանացավ գորովալից խոսքերի:

Այնուհետև, ստեղծելով «Մենդի Մուրի շոու» հեռուստածրագիրը, Մենդին գուցե ինքն իրեն հարց տվեց` իսկ ինչու՞ չփորձել ուժերը կինոմատոգրաֆիայում: Առաջին քայլն արդեն արված էր: Մենդին երկար տարիներ հաճախել էր դերասանական վարպետության դասերի, որոնք էլ տեղափոխեց գործնական հարթություն: Ֆիլմերը հաջորդեցին մեկը մյուսին` հաջող, անհաջող, բայց նկատելի էր, որ Մենդին ասելիք ունի, որը շատ շուտով ասվելու է:

Այդ խոսքը ասվեց «Շտապիր սիրել» ֆիլմով: MTV կինոմրցանակ «Լավագույն նոր դերասանուհի» անվանակարգում, Teen Choice Award մրցանակ «Սիրելի կինոարտիստ» անվանակարգում, Young Hollywood Award մրցանակ «Ապագայի սուպերաստղ» անվանակարգում և, որ ամենակարևորն է, հանդիսատեսի անժխտելի համակրանք: Ֆիլմն անշուշտ հաջողված էր: Մենդի Մուրը գրեց իր անունը կինոմատոգրաֆիայի պատմության մեջ:

2009 թվականին Մենդի Մուրն ամուսնացավ երաժիշտ Ռայան Ադամսի հետ: Երբ նրան հարցնում են իր երեք ամենանվիրական ցանկությունների մասին, նա պատասխանում է. «Առաջին ցանկությունս է էլի հազարավոր ցանկություններ ունենալու հնարավորությունը, երկրորդը` երջանիկ ու առողջ լինելն է թե իմ, թե ընտանիքիս ու սիրելիներիս, և վերջապես երրորդ ցանկությունս է քաղցր բամբակի անսպառ առաքումը»:

Ինչ վերաբերում է ավելի լուրջ պլաններին, Մենդին այժմ սովորում է կիթառ նվագել, հուսով է, որ մի օր ինքը կգրի իր երգերը, ցանկանում է անթերի խոսել ֆրանսերեն: «Ես միշտ ունեմ պլանների ցուցակ, որը անընդհատ խմբագրվում է ու փոփոխվում: Այնքան շատ բան կա, որ ուզում եմ անել: Օրինակ, ուզում եմ քոլեջ գնալ ու ուսումնասիրել ժուռնալիստիկա: Մայրս ժուռնալիստ է, և նրա գրելու ձիրքը ինձ էլ է փոխանցվել: Դեռ դպրոցում ես սիրում էի գրել երկար էսսեներ, որոնցից աշակերտները փախչում էին: Իմ մեծ երազանքներից մյուսն էլ շուրջերկրյա ճանապարհորդությունն է», - ասում է Մենդի Մուրը:

 

 

 

Առաջին անգամ համբուրվել եմ 11 տարեկանում: Ինձ համար դա խաղ էր` կկարողանա՞մ, թե՞ ոչ: Բայց, իհարկե, ես այն աղջիկներից չեմ, ովքեր կարող են որևէ տղամարդու հետ լինել միայն այն պատճառով, որ համբուրվել են:

Երբ շեկ մազերիս գույնը փոխեցի սևի, ինձ հարցնում էին` արդյոք աննկատ չե՞մ զգում ինձ: Բնավ, ես ինձ մի քանի անգամ ավելի լավ եմ զգում իբրև սևահեր: Դեռ նախկին ընկերներիցս մեկն էր ասում, որ սև մազերով ես ավելի ինտելեկտուալ տեսք ունեմ: Համամիտ եմ այդ մտքի հետ:

Երգարվեստն ինձ համար, միևնույնն է, առաջնային է: Անգամ երբ ահավոր տրամադրություն ունեմ, բավական է բեմ բարձրանալ, ու ամեն բան փոխվում է:

 

Լարա Առաքելյան


Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8573 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պատմական շենք և «շքեղ» նվերներ հյուրերին. մանրամասներ Ջեֆ Բեզոսի ու Լորեն Սանչեսի առաջիկա հարսանիքից

21.06.2025
Նոր մանրամասներեն շարունակում են ի հայտ գալ 61-ամյա Ջեֆ Բեզոսի և 55-ամյա Լորեն Սանչեսի առաջիկա շքեղ հարսանիքից։

Երկրպագուները շունչները պահել են․ Բրեդ Փիթը Ջենիֆեր Էնիսթոնին առաջարկել է տեղափոխվել իր տուն

29.05.2025
Նախկին ամուսիններն ամուսնալուծվել են 20 տարի առաջ, բայց դերասանը դեռ պատրաստ է օգնության հասնել նախկին կնոջը։

Վախ, թե՞ ամնեզիա. Դուբայում հաշմանդամ դարձած մոդելը չի պատմում, թե ինչ է պատահել իր հետ

16.05.2025
Lրատվամիջոցները հայտնել են, որ աղջիկը հնարավորինս անաղմուկ վերադարձել է տուն՝ Լվով։

Լեպսի հարսնացուն ատելության ալիքի է բախվում. ահա թե ինչ է պատահել

08.05.2025
Ավրորա Կիբան իր հետևորդների հետ կիսվեց իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին լավ լուրով։ Սակայն շնորհավորանքի փոխարեն ուսանողուհուն մեղադրում են փառքի հետևից ընկնելու մեջ։

Հոլիվուդի հավերժ ամուրին. ինչու 85-ամյա Ալ Պաչինոն երբեք չի ամուսնացել

25.04.2025
Ապրիլի 25-ին «Հոլիվուդի կնքահայր» Ալ Պաչինոն նշում է իր 85-ամյակը։ Բնական հմայքն ու ձգողակականությունը նրան դարձրին ոչ միայն հայտնի դերասան, այլև հանրահայտ սրտակեր։

Թոշակառուն Սանկտ Պետերբուրգում մասնատել է մոդելին. մարմնի մասերը թաքցրել է մթերային սայլակի մեջ

02.04.2025
Մարդասպանը հանցանքը խոստովանել է այն բանից հետո, երբ ոստիկանները նրան հայտնաբերել են սանդուղքների մոտ՝ մթերային սայլակով: 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-06-2025 11:12
«Ռեալ Մադրիդի» և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող 26-ամյա Կիլիան Մբապեն դարձել է Dior-ի նոր դեսպանը։ «Նա մի ամբողջ սերնդի ձայնն է և ոգեշնչման աղբյուր աշխարհի շատ մարդկանց համար։ Հմայքն ու խարիզման նրան դարձնում են կատարյալ ընտրություն», - գրել է Dior-ի ստեղծագործական տնօրեն Ջոնաթան Անդերսոնը։
25-06-2025 10:24
Իր ողբերգական մահից առաջ արքայադուստր Դիանան պատրաստ էր խախտել թագավորական կանոնակարգի բոլոր կանոնները՝ աշխարհին հայտարարելու համար. նա ազատ, անկախ կին է։ Լեգենդար արքայադստեր կյանքի այս շրջանին է նվիրված «Princess Diana’s Style & A Royal Collection» աճուրդը, որը տեղի կունենա հունիսի 26-ին Լոս Անջելեսում։ Աճուրդում կներկայացվեն դիզայներ Ժակ Ազագյուրիի ստեղծած ամենահայտնի զգեստները և դրանք ստեղծելու համար օգտագործված գործվածքների կտորները։
25-06-2025 10:17
Արտաքին տեսքը, գումարը և քիմիան զուգընկերների միջև կարող են ժամանակի ընթացքում անհետանալ, բայց ամուսնության մեջ ընկերությունը կարող է դիմանալ ցանկացած փորձության: Հենց դրա վրա պետք է կառուցվի միություն, որը կտևի ողջ կյանքի ընթացքում, ասում է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր և սոցիալական հոգեբանության փորձագետ Արթուր Բրուքսը: «Ամուսնության նպատակը կիրքը չէ, այլ ընկերությունը: Դուք պետք է լինեք մտերիմ ընկերներ, իդեալականում՝ լավագույն ընկերներ ձեր ամուսնու հետ», - ասել է Բրուքսը The Drive փոդքասթի ժամանակ:
25-06-2025 09:07
Քեթի Փերին և Օռլանդո Բլումը բաժանվել են ինը տարվա հարաբերություններից հետո, որոնցից հինգը նրանք միասին են անցկացրել: Այն մասին, որ 48-ամյա դերասանըՋեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի շքեղ հարսանիքին հայտնվել էր արդեն որպես ամուրի, հաղորդել է TMZ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
25-06-2025 03:00
Բարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ' սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները: Խորհուրդ է տրվում հեղուկների ընդունում, հատկապես մաքուր ջուր։ Խուսափել ալկոհոլից և սուրճից։ Անհրաժեշտության դեպքում համաձայնեցնել հեղուկի օգտագործման քանակը բուժող բժշկի հետ: Հարկավոր է խուսափել բարձր ջերմաստիճանի ժամերին դուրս գալուց (ժ.11:00–17:00):
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.06.2025
Դիտվել է 557 անգամ
23.06.2025
Դիտվել է 540 անգամ
20.06.2025
Դիտվել է 476 անգամ
21.06.2025
Դիտվել է 288 անգամ
24.06.2025
Դիտվել է 182 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster