Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ձմեռային լավագույն բույրերը. 2013-ի օծանելիքային «նորաձևությունը»

25.01.2013

 

Կանանց մեծամասնությունը սովոր է օգտագործել միևնույն օծանելիքը բոլոր սեզոններին: Մասնագետները պնդում են, որ այս մոտեցումը սխալ է: Ձմռանը պետք է «ամառային» բույրեր օգտագործել, իսկ ամռանը` «ձմեռային»:  LADYNEWS.am-ը ներկայացնում է ձմեռային օծանելիքի առանձնահատկությունները, նորաձև բույրերը:


 

Ձմեռային օծանելիքի առանձնահատկությունները

 

Ցուրտ եղանակին մեր մաշկը դառնում է ավելի չոր, հետևաբար այն  այնքան էլ ակտիվ չէ բույրի տարածման համար: Թեթև բույրերը ձմռանը նկատելի չեն լինի: Ակտուալ չեն  ծովի, բույսերի, մրգերի և ծաղիկների նուրբ բույրերը: Ձմռանը պետք է օգտագործել հագեցած բույրեր:

 

Այս ձմռանը լեդիներին առաջարկվող օծանելիքների բազմազանությունն իսկապես հնարավորություն է տալիս ճիշտ և անհատական ընտրություն կատարելու:

 


«La Vie Est Belle»   Lancome-ից

 

Այս նոր բույրը համապատասխանում  է գրավիչ և զգայուն կանանց, ովքեր սովոր են ամեն օր նորանոր սրտեր նվաճել: Օծանելիքի անվանումը թարգմանաբար նշանակում է «Կյանքը հիասքանչ է»:

 

Նոր բույրի դեմքը «սիրունիկն» է` Ջուլյա Ռոբերթսը: Օծանելիքը բաղկացած է միայն բնական նյութերից, ինչը բավականին բարձր է գնահատվում մեծ քաղաքների բնակչության կողմից: Վայելեք բույրը, որի հիմքում հասմիկի, նարնջի, վանիլի բույրն է` հավելված տանձի և սև հաղարջի նուրբ նոտաներով:

 


«Sisley Eau du Soir Limited Edition 2012» Sisley-ից

 

Սա վերջին՝ 15-րդ տարբերակն է հայտնի Eau du Soir սերիայի: Այս բույրը կհամապատասխանի ուժեղ, նպատակասլաց, էներգիայով լի կանանց: Նրանում հիանալի համադրված են ծաղիկների և ցիտրուսի բույրերը: Վայելեք մեխակի, հասմիկի, լավանդայի, շուշանի, պաչուլի, վարդի, իլանգ-իլանգի, իրիսի բույրերը` համադրված այս մեկ բույրի մեջ: Դուք առանձնահատուկ տաքություն և հարմարավետություն կզգաք, ինչն այնքան կարևոր է ձմռանը:

 


«Vanille»   Reminiscence-ից

 

Ֆրանսիական հայտնի բրենդ Reminiscence-ըձմռանը ներկայացրել է իր նոր` «Vanille»   բույրը: Այս օծանելիքը կարող են գնահատել միայն բույրի գուրմանները: Այն ներառում է վանիլի էլեգանտ երանգներ` համեմված համպարի և մշկայուղի տաք բույրերով:  Հիմքում կանացի հասմիկն է և թարմացնող բերգամոտը: Այս բույրն արիստոկրատ կանանց համար է:

 


«Woman»  Donna Karan-ից

 

Նոր բույր` ներկայացված հայտնի դիզայներ Donna Karan-ից: Այն անվանված է պարզ և հասարակ` «Կին»: Այս օծանելիքը ցանկություն է՝ ուղղված բոլոր կանանց՝ մնալու երջանիկ` չնայած կյանքի բոլոր դժվարություններին: Օծանելիքի հեղինակն ասում է, որ  բույրը բարդ և բազմատիպ է, ինչպես և կինը, ով կընտրի այս օծանելիքը:

 


At Night Perfume for Women Նաոմի Քեմփբելից

 

Հայտնի սուպերմոդել, ով հայտնի է իր տաքարյուն բնավորությամբ, սեքսուալությամբ, ստեղծել է մի բույր, որը համապատասխանում է հենց իր խառնվածքի տեր կանանց:  Ցիտրուսի և բերգամոտի էներգետիկ բույրերը խառնվել են կանաչ տերևների և հասած սալորի հետ: Այս բույրը նաև էլեգանտ կանանց համար է:


Կարդացեք նաև` Ինչպես ճիշտ օծվել. ներդաշնակ սիրելի բույրի հետ

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 6433 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես կրել բաճկոնակն այս ամառ. 3 գաղափար

15.05.2024
Ցուրտ սեզոնին մենք հագնում էինք տրիկոտաժե բաճկոնակն (ժիլետներ), իսկ այժմ անցնում ենք ավելի թեթև կոստյումի կտորից պատրաստված տարբերակին։ Դիտարկենք, թե ինչպես կարելի է ոճավորել այս հագուստը: 

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 592 անգամ
15.05.2024
Դիտվել է 144 անգամ
17.05.2024
Դիտվել է 57 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster