Շակիրայի նորածին որդու առաջին լուսանկարը հայտնվել է համացանցում (ֆոտո)
24.01.2013
Հունվարի 22-ին Շակիրան կեսարյան հատումով լույս աշխարհ բերեց որդուն՝ Միլանին: Երգչուհու ցանկությամբ՝ երեխայի հայրը՝ Պիկեն, ծննդաբերությանը ներկա չի եղել, բայց պայմանով, որ ինքն է առաջինը գրկելու փոքրիկին… Նա արդեն հասցրել է իրագործել նաև իր խենթ մտահղացումը. ընդամենը 2 օրական Միլանին Պիկեն հագցրել է «Բարսելոնա»-ի մարզակոշիկները և լուսանկարը տեղադրել իր թվիթերյան էջում:
Ճիշտ է, դրանք դեռ շատ մեծ են Միլանի ոտքով, բայց կարծում ենք՝ փոքրիկն առաջին քայլերը կանի հենց այդ մարզակոշիկներով…
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2605 անգամ
|