Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Հիգիենան սեռական հարաբերությունից առաջ և հետո. սեքսոպաթոլոգ

24.01.2013

LN-ի էլեկտրոնային հասցեին բազմաթիվ նամակներ ենք ստանում՝ սեռական առողջության հետ կապված անհանգստություններով, հարցերով… INTELSEXUAL շարքը, որը LADYNEWS.am-ն իրականացնում է Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի լավագույն մասնագետների հետ համագործակցությամբ, կօգնի ձեզ, սիրելի լեդիներ իրազեկ լինել եւ ինքնուրույն գլուխ հանել սեփական խնդիրներից սեռական կյանքում: Նյութերի հիմքում նաեւ ձեր նամակներն են, այնպես որ շարունակեք գրել մեզ, եւ մենք կփորձենք գտնել ձեր հարցերի պատասխանները:




Հիգիենան սեռական հարաբերությունից առաջ և հետո. սեքսոպաթոլոգ


Սեքսի յուրաքանչյուր պատրաստություն չէ, որ «տոնական» է լինում, բայց հատուկ մոտեցում ունենալ ցանկալի է յուրաքանչյուր մերձեցման ժամանակ: Իսկ առաջին տեղում հիգիենայի հարցերն են: Դա պարզ է նաև LN-ին դիմած լեդիների էլեկտրոնային նամակներից: Անհանգստությունների սանդղակի վերին հորիզոնականում առաջին սեռական հարաբերությունից հետո ձեռնարկվելիք հիգիենիկ «միջոցառումների» հարցն է:

 

LN-ի հետ զրույցում ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի ասիստենտ, Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Արսեն Գրիգորյանը հանգստացրեց սեքսուալ կյանքում իրենց առաջին քայլերն անող լեդիներին՝ նշելով, որ հիգիենայի հարցում առանձնապես մեծ չէ տարբերությունը, թե որերորդ հարաբերությունն է: Հիգիենիկ պատրաստություն տեսնել հարկավոր է յուրաքանչյուր սեռական հարաբերությունից առաջ, և առաջին հերթին խոսքը մաքրության տարրական կանոնների մասին է, մասնավորապես՝ լոգանքի: «Ցանկալի է, որ տղամարդը սեքսից առաջ և հետո թեկուզ մի փոքր միզի. դա կօգնի խուսափել միզուկում թեթևակի բորբոքային պրոցեսների առկայության պարագայում ինֆեկցիաներ փոխանցելուց զուգընկերուհուն, իսկ հարաբերությունից անմիջապես հետո միզելը տղամարդուն է պաշտպանում հեշտոցից փոխանցվող սեռավարակներից»,- պարզաբանեց մասնագետը:

Առաջին սեռական հարաբերությունը, որն ընթանում է դեֆլորացիայով՝ կուսաթաղանթի պատռումով, կարող է բերել անգամ մի քանի օր թեթև ընթացք ունեցող, դաշտանային ֆունկցիային նմանվող արնահոսության, որի դեպքում անմիջապես երկրորդ հարաբերությանը գնալ խորհուրդ չի տրվում: Սեքսոպաթոլոգի խոսքով՝ որտեղ կա պատռվածք (կոնկրետ այս դեպքում գործ ունենք լորձաթաղանթի ամբողջականության խախտման հետ), վարակների, ինֆեկցիաների դուռ է բացվում. առավելագույնը յոթ օր հետո կինը առանց վախերի կարող է ունենալ երկրորդ հարաբերությունը: Իսկ եթե դեֆլորացիան ուղեկցվել է ընդամենը մեկ-երկու կաթիլ արյամբ (լինում են դեպքեր, երբ դա էլ չի լինում), հենց նույն օրն էլ՝ մի քանի ժամ անց, կարող է հաջորդել երկրորդ հարաբերությունը:

Սեքսոպաթոլոգը կանգ առավ մի շատ նուրբ հարցի վրա ևս՝ սեռական համակարգի բակտերիաների համատեղելիության: Ցանկացած կին հեշտոցում ունի իր սեփական բակտերիալ ֆլորան, իր ֆլորան ունի նաև տղամարդու սեռական համակարգը: Առաջին սեռական հարաբերությունից հետո կնոջ մոտ ֆլորայի փոփոխություն է լինում, քանի որ տղամարդու բակտերիաները (խոսքը վարակների մասին չէ, այլ բոլորի մոտ առկա բակտերիալ ֆլորայի) թափանցում են հեշտոց: Տեղի է ունենում բակտերիաների փոխանակում, ինչն ավելի հաճախ կանանց մոտ կարող է առաջացնել խնդիրներ: Հնարավոր է՝ առաջանա հեշտոցային դիսբակտերիոզ, որը կարող է արտահայտվել որոշակի արտադրությամբ, քորով, մրմուռով: Որպես կանոն, դա բուժման անհրաժեշտություն կամ հատուկ միջամտություն չի առաջացնում եւ ժամանակի ընթացքում անցնում է, երբ բակտերիաներն ի վերջո ադապտացվում են:

Ինտիմ գելերին ու լվացող միջոցերին վերաբերող հարցերին մասնագետի վերաբերմունքը դրական է, բայց եթե դրանք մատչելի չեն, ինտիմ զոնայի լվացման համար խորհուրդ է տրվում օգտագործել մանկական կամ սովորական սև օճառ: «Ցանկալի չէ հակաբակտերիալ օճառների պարբերական կիրառումը: Գերմաքրությամբ տարվել ևս պետք չէ. խոսքն այն կանանց մասին է, ովքեր սեռական օրգանների լվացումներ են անում նաև ներսից, ինչը խախտում է հեշտոցի թթվային, բակտերիալ միջավայրերը: Բնությունն ինքը սեռական համակարգն օժտել է ինքնամաքրման մեխանիզմներով, որոնցից մեկն էլ դաշտանային ցիկլն է»,- նշեց Ա. Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է չպաշտպանված սեռական հարաբերությանը հատկապես պատահական կապի դեպքում  կամ կասկածելի զուգընկերոջ հետ, ապա ցանկալի է անմիջապես հետո հեշտոցային լվացում անել համապատասխան հակասեպտիկ լուծույթներով, որոնք վաճառվում են դեղատներում:

Կարդացեք նաև՝  Ինչպես լինել նորաձև, սեքսուալ և առողջ միաժամանակ. հնարավորությունները' ըստ սեքսոպաթոլոգի

Կանոնավոր սեռական կյանքի ընդհատման հետեւանքները. պարզաբանումներ սեքսոպաթոլոգից

Աղբյուր` LADYNEWS.am

sexology.am

 

 

Դիտվել է 31540 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

5 տարբերակ, որոնք կօգնեն ձեզ նրբանկատորեն մերժել տղամարդուն

09.10.2024
Ուժեղ սեռի ներկայացուցիչների կարծիքով՝ այս մեթոդներն ամենագեղեցիկն ու նուրբն են` իրենց ինքնագնահատականի հետ կապված։

10 անսպասելի պատճառ, թե ինչու այլևս չեք ցանկանում միմյանց

12.09.2024
Նույնիսկ եթե ձեր «ներքին աստվածուհին» սովորաբար ամեն երեկո անհամբեր սպասում է, թե երբ է փակվելու ննջարանի դուռը, երբեմն գալիս է հանգստության պահ, երբ ոչինչ չի կարող արթնացնել նրան:

Ինչպես է փոխվում տղամարդկանց վերաբերմունքը կանանց նկատմամբ ամուսնությունից հետո

04.09.2024
Ամուսնությունից հետո շատ տղամարդիկ սկսում են վերագնահատել կնոջ դերն իրենց կյանքում:

18 տարեկան և բարձր. ինչ են ակնկալում տարբեր տարիքի տղամարդիկ սեքսից

08.08.2024
Շատ կանայք վստահ են, որ բոլոր տղամարդիկ անկողնում «նույն բանն են ուզում» ։ Փորձագետները նշել են, թե իսկապե՞ս դա այդպես է։

Կանանց հիմնական պատրանքները հարաբերությունների մասին

18.07.2024
Հոգեբանները նշել են, թե ինչ փուչ երևակայություններից պետք է հրաժարվենք մեր զուգընկերոջ հետ իրական մտերմություն զգալու և երջանիկ միություն կառուցելու համար:

Ամուսնական ժամանակակից խնդիրների 5 պատճառ

29.06.2024
Ժամանակակից զույգերը բախվում են բազմաթիվ խնդիրների, որոնք նախկինում գոյություն չունեին կամ այնքան էլ արտահայտված չէին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-11-2024 11:53
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2022 թվականին աշխարհում հայտնաբերվել է թոքի քաղցկեղի 2,48 միլիոն նոր դեպք։ Դրանցից 1,57 միլիոնը տղամարդկանց մոտ է, 908 հազարը՝ կանանց։ Այսինքն՝ հարաբերակցությունը 1,7։1, մահացության ցուցանիշների դեպքում՝ համապատասխանաբար 1,233 մլն և 584 հազար (2,1:1) (Cancer Today, 2023):
22-11-2024 03:10
32-ամյա Մայլի Սայրուսը Harper's Bazaar-ին տված հարցազրույցում խոսել է իր ընկերոջ՝ Մաքս Մորանդոյի հետ հարաբերությունների մասին, ով իրենից վեց տարով փոքր է։ «Նա կյանքին բոլորովին այլ կերպ է նայում, քան ես: Նա մեծացել եմ նոութբուքով։ Ես համակարգիչ ունեի, որը ես կիսում էի իմ եղբայրների և քույրերի հետ։ Անկեղծ ասած, նա մեր շանը վարժեցրել է Reddit-ի միջոցով», - նշել է երգիչուհին:
22-11-2024 02:15
Wildberries-ի հիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը Telegram-ի իր ալիքում նոր գրառում է հրապարակել, որտեղ նշել է, որ իր նախկին կնոջը՝ Տատյանա Քիմին, «ընտանիքից խլել է» Russ ընկերության համասեփականատեր Լևան Միրզոյանը, այլ ոչ թե նրա եղբայրը՝ Ռոբերտը, ում սկզբում կասկածում էին Տատյանայի հետ սիրավեպ ունենալու մեջ:
22-11-2024 02:05
Սրտի ծանր անբավարարությունից հետո նոր բջիջներ արտադրելու միջոցով վերականգնվելու սրտի կարողությունը բավական ցածր է: Սակայն սրտի պոմպի աջակցությամբ բուժումից հետո վնասված սրտի կարողությունը նոր մկանային բջիջներով վերականգնելու ունակությունը զգալիորեն ավելի մեծ է դառնում, նույնիսկ ավելի մեծ, քան առողջ սրտինը: Դրա մասին է վկայում Կարոլինսկայի ինստիտուտի նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Circulation գիտական հանդեսում։
22-11-2024 01:20
Անա դե Արմասը անուղղակիորեն հաստատել է իր նոր սիրավեպը, երբ նրան Մադրիդում լուսանկարել են Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելի խորթ որդու հետ համբուրվելիս։ Կուբայական ծագումով 36-ամյա հոլիվուդյան աստղը և Մանուել Անիդո Կուեստան ռեստորաններից մեկում ընթրիքից հետո զբոսնել են  չթաքցնելով միմյանց հանդեպ իրենց քնքուշ զգացմունքները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2024 թ․

01.11.2024
Աստղերը խոստանում են բավականին հանգիստ ամիս. նոյեմբերի մեծ մասը կանցնի «Բաժակը կիսով չափ լիքն է» կարգախոսի ներքո։

LADYNEWS TV
Սոնա Ռուբենյանը նոր տեսահոլովակ է թողարկել։ «Իմ աղջիկ» երգը, որը երգչուհին նվիրել է իր դստերը՝ Մարիին, ներկայացնում է զգացմունքային ու պարզ տեսահոլովակ, որտեղ Սոնայի կողքին նկարահանվել է նաեւ փոքրիկ Մարին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.11.2024
Դիտվել է 881 անգամ
16.11.2024
Դիտվել է 450 անգամ
19.11.2024
Դիտվել է 336 անգամ
20.11.2024
Դիտվել է 301 անգամ
21.11.2024
Դիտվել է 231 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster