26-ամյա երգչուհի Alyosha-ն վերջապես պատասխան բոլոր խոսակցություններին իր հղիության մասին' նկարահանվելով «Հանգստացիր» (ОТДОХНИ!) ամսագրի ֆոտոսեսիայում: Առաջին անգամ երգչուհին փոխեց լայն զգեստները կիպ հագուստի ու անթաքույց ցույց տվեց իր «հետաքրքիր վիճակը»:
Alyosha-ն նաև հարցազրույց է տվել ամսագրին' ասելով, որ շատ երջանիկ է: Նա պատմել է հղիության ընթացքում ցուցաբերվող իր պահանջկոտ բնավորության, ինչպես նաև այն մասին, թե որքան էր սպասել իր առաջնեկին:
Երեխայի հոր մասին որևէ բան երգչուհին չի ասել: Հիշեցնենք, որ իր քաղաքացիական ամուսնուց' Վադիմ Լիսիցինից Alyosha-ն բաժանվել էր դեռևս 2011-ին:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: