Նայելով գեղեցկուհի Դիտային' միշտ կարելի էր հարց տալ` ինչու՞ է նա բավարարվում շուու ծրագրերով և չի ցանկանում արդյոք փորձել իր ուժերը երգարվեստում, ինչպես, օրինակ, Լանա Դել Ռեյը:
Բայց վերջերս Դիտան հաճելիորեն զարմացրեց իր երկրպագուներին: Համացանցում է հայտնվել Monarchy խմբի Disintegration հոլովակը, որում Դիտա ֆոն Թիզը ցույց է տալիս ոչ միայն հրաշալի կազմվածքը, այլև բավական լավ ձայնային տվյալները: Երաժշտության քննադատներից շատերն են հասցրել արդեն փնովել նրա առաջին փորձը, բայց սա դեռ միայն սկիզբն է: Պետք է թույլ տալ Դիտային կատարելագործվել ու զարգանալ: Սպասենք նոր գործերի:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: