Շրջազգեստ`տաբատի վրայից. ձմեռային սեզոնի նոր թրենդը (ֆոտո)
08.01.2013
Եթե չեք կողմնորոշվում ինչ հագնել' տաբատ, թե շրջազգեստ, հագեք երկուսն էլ: Այս սեզոն դիզայներները որոշել են ստեղծել համակցված նորաձևություն: Chanel-ն առաջարկում է կրել կոստյում շրջազգեստով մինչև ծունկը և տաբատ նույն կտորից:
Marc Jacobs-ում ավելի լիբերալ են գտնվել. տաբատը կարող է առանձին լինել՝ սև, կարճեցված: Prada-ում այլ է գեղեցիկի ընկալումը. այստեղ առաջարկում են տաբատի հետ համադրել ծնկից ներքև իջնող, երկար շրջազգեստը:
Նմանատիպ լուծումներ կան նաև Louis Vuitton-ի հավաքածուում:
Aquilano Rimondi-ն էլ տուրք է տվել էլեգանտությանը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4029 անգամ
|