Victoria’s Secret-ի հրեշտակները` ամանորյա ֆոտոսեսիայում (ֆոտո)
19.12.2012
Victoria’s Secret բրենդը հրատարակել է ներքնազգեստների տոնական կատալոգը, որտեղ սեքսուալ մոդելներն ամանորյա կերպարներում են:
Այն, որ ներքնազգեստը Նոր տարվա շեմին ամենասպասված նվերներից է, Victoria’s Secret-ում հիանալի գիտեն և անում են ամեն ինչ՝ յուրաքանչյուր տարի բրենդի սիրահարներին անակնկալներ մատուցելու համար:
Նոր ֆոտոսեսիայի առանցքային դեմքերն են Էրին Հիզերտոնը, Լիլի Դոնալդսոնը, Բարբարա Պալվինը, Միրանդա Քերը, Քեյնդիս Սվեյնպոլը: Գերիշխող գույներն են վարդագույնը, մոխրագույնը, սևն ու սպիտակը' համեմված ձյան էֆեկտով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4947 անգամ
|