Մարիո Կասասի համար հարսնացու է ընտրելու մայրը. «Երեք մետր երկնքից բարձր»
18.12.2012
Հազարավոր աղջիկների կուռք, «Երեք մետր երկնքից բարձր» ֆիլմի գլխավոր հերոս Մարիո Կասասը, պարզվում է, դժվարություններ ունի անձնական կյանքում:
Թվում է՝ աշխատանքային նման գրաֆիկի պայմաններում խնդիրները նորմալ են, բայց հարցը միայն դա չէ: Մարիոյի ընտանիքը նրանից խիստ ընտրություն է պահանջում, որի արդյունքում երիտասարդ մաչոն պիտի ծնողներին պարգեւի գոնե երեք թոռնիկ: Այս մասին վերջերս տված հարցազրույցում ասել է դերասանի մայրը՝ պարզաբանելով, որ իրենց տոհմում ընդունված է ամուսնանալ մեկ անգամ եւ կազմել ամուր ընտանիք: Նույնը ակնկալվում է նաեւ Մարիոյից, եւ մայրը խոստովանել է, որ ինքն ակտիվ մասնակցություն է ունենալու այդ ընտրությանը:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 5469 անգամ
|