Միրանդա Քերի եւ Օռլանդո Բլումի ընտանիքում կրիզիս է
17.12.2012
Սուպերմոդել Միրանդա Քերի և բրիտանացի դերասան Օռլանդո Բլումի ընտանիքում ինչ-որ բան այն չէ: Ասում են' զույգը ամուսնալուծության եզրին է:
Հոլիվուդյան դերասանը և աշխարհի ամենասեքսուալ կինը որոշել են «դադար» վերցնել հարաբերություններում: Այս մասին հայտնում է In Touch պարբերականը:
«Հիմա նրանք միասին չեն և փորձում են հասկանալ, թե ինչ են ուզում անել հետագայում»,- պատմում է աղբյուրը:
Այս մասին շշուկները հայտնվեցին այն բանից հետո, երբ 27-ամյա Քերը մի քանի անգամ փողոց դուրս եկավ առանց ամուսնական մատանու: Բացի դրանից, մարդիկ խոսում են նաև, որ Միրանդայով հետաքրքրվում է մեկ ուրիշ սրտակեր' Լեոնարդո դի Կապրիոն: Այս զույգին մի քանի անգամ տեսել են միասին: Նրանց հարաբերություններն ավելի շատ ֆլիրտի են նման, քան ընկերական հանդիպումների:
Ոչ Օրլանդոն, ոչ Միրանդան դեռևս չեն մեկնաբանում իրենց ամուսնալուծության մասին պտտվող լուրերը: «Մենք միասին ենք անցկացնելու տոները»,- միայն այսքանն են ասել:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2234 անգամ
|