Նորաձեւության գագաթին են ուգիները. 2013 ձմեռ (ֆոտո)
13.12.2012
Ուգիները վերջին 5 տարիներին ամենամոդայիկ հայտնությունն են: Դրանք փափուկ, հարմարավետ, տաք կոշիկներ են` բնական նյութերից` կաշի կամ մորթի:
Դասական կաշվե կամ թավշյա ուգիներ
Բնական երանգներով այս ուգիները դուրս չեն գա նորաձևությունից և կդառնան ձեր պահարանի ակտուալ ու հարմարավետ իրերից մեկը:
Գործված ուգիներ
Այս սեզոնի հիթ են համարվում գործված ուգիները: Դրանք կարող են լինել երկար կամ կարճ` պրինտերով, նկարներով, նախշերով, բարդ գործվածքով:
Մորթյա ուգիներ
Նույն դասական ուգիներն են` մորթյա դեկորներով: Մորթին տեսողականորեն մեծացնում է ոտքի լայնությունը: Սրանք հիանալի են նայվում մորթյա ժիլետների հետ:
Գունավոր ուգիներ
Ուշադրություն դարձրեք վառ գույներով ուգիներին: Դեղին, մանուշակագույն, վարդագույն, կարմիր, շագանակագույն ուգիները «կներկեն» գորշ ձմեռը:
Օրիգինալ ուգիներ
2013-ի ամենանորաձև ուգիները դեկորովներն են, որոնք կարող են զարդարված լինել մետաղից շղթաներով, գոտիներով, կապիչներով, կոճակներով և այլն:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 14730 անգամ
|