Ադրիանա Լիմայի մարզիչը պատմել է «հրեշտակի» գեղեցկության գաղտնիքների մասին
06.12.2012
Victoria’s secrets-ի «հրեշտակ» Ադրիանա Լիման սեպտեմբերի 13-ին կրկնակի մայր դարձավ: Ուղիղ երկու ամիս անց շոուներից մեկի ժամանակ Ադրիանան արդեն հիանալի տեսք ուներ:
Այդ երկու ամիսներից 3 շաբաթը Ադրիանան կրծքով էր կերակրում աղջկան, իսկ մնացած ժամանակամիջոցում ետ վերադարձնում կազմվածքը: Ադրիանա Լիմայի կազմվածքի գաղտնիքների մասին պատմել է նրա անձնական մարզիչը' Մայքլ Օլաջայդը: Հատուկ Ադրիանայի համար կազմվել է ինտենսիվ պարապմունքների գրաֆիկ և սննդակարգ:
«Մարզումներն անցկացնում էինք ամեն օր՝ 3-4 ժամ շաբաթվա բոլոր օրերին»,-ասում է մարզիչը:
Առավոտյան մարմնամարզությունը սկսվում էր 20-30 րոպե հեծանվասարքի վրա, հետո բազային վարժություններ, բռնցքամարտի մի քանի տեխնիկական շարժումներ, որոնք հենց Մայքլն է մշակել: «Այդպիսի ծանրաբեռնվածության հետ մեկտեղ Ադրիանան երբեք չի տրտնջացել, հակառակը' հասցնում էր լինել նաև փոքրիկի և ընտանիքի հետ»:
Ադրիանայի սննդակարգից բացառել են աղը, համեմունքները և ավելացրել սպիտակուցներով հարուստ սնունդ: Այսքանով մոդելի գեղեցիկ կազմվածքը պատրաստ է վերադառնալ աշխարհի լավագույն պոդիումներ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2669 անգամ
|