Քրիստեն Ստյուարտը դժգոհ է Ռոբերտ Պատինսոնի հետ իր հարաբերություններից
05.12.2012
Մեկ սիրում եմ, մեկ' ատում: Այսպես կարելի է բնորոշել Քրիստեն Ստյուարտի ու Ռոբերտ Պատինսոնի հարաբերությունները: Քրիստենը մեկ հավերժ սեր է խոստանում Ռոբերտին, մեկ էլ պարզապես առաջարկում է բաժանվել, ինչպես արել է բոլորովին վերջերս: Ողջ պատճառն այն է, որ Ռոբերտը ոչ մի կերպ չի մոռանում սիրելիի դավաճանությունը Ռուպեր Սանդերսի հետ:
Թեև մամուլում լուրեր են շրջանառվում զույգի մոտալուտ ամուսնության մասին, բայց փաստերը մնում են փաստեր: Քրիստենն ու Ռոբերտն առանձին են ապրում և շարունակ վիճում են, քանի որ Քրիստենը կարծում է, թե արդեն բավականաչափ երկար է ներողություն խնդրել իր դավաճանության համար, բայց Ռոբերտը շարունակում է բարձրացնել թեման, ու բոլոր խոսակցություններն ավարտվում են գոռգոռոցներով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2358 անգամ
|