Ինչ կենդանիների են նման աստղերը (ֆոտո)
04.12.2012
Հաճախ, երբ մարդկանց հարցնում են, թե իրենք իրենց ինչ կենդանու են նմանեցնում, նրանք ընտրում են «ազնիվ» կենդանիների` առյուծ, գայլ, կատու և այլն: Սակայն իրական նմանությունը երբեմն այնքան էլ հաճելի չի լինում:
Ամերիկյան In Touch ամսագիրը դեկտեմբերյան իր համարում փորձել է գտնել աստղերի նմանությունը կենդանիների հետ:
Եվ այսպես, Ռիհաննան իր նոր սանրվածքով նմանեցվել է կոալայի: Սա մի բավական հետաքրքիր կենդանի է, որի մռութը, սակայն, խոշոր պլանով նկարելու դեպքում, գեղեցիկ չես անվանի:
Իր վառ կերպարներով հայտնի Նիկի Մինաժը չի վախենում կերտել այնպիսի իմիջներ, որոնք շատ հաճախ իրավացիորեն կարող են ոչխար հիշեցնել:
Բրիթնի Սփիրսին ավելի մեղմ են վերաբերվել: Նրան համեմատել են մի բավական ազնվատեսակ շան` բորզայի հետ:
Մայլի Սայրուսի նոր ոճն էլ, կարծես թե, ամենագեղեցիկ կենդանու հետ է համեմատվել, գոնե եղածների մեջ: In Touch-ը գտնում է, որ նա նման է ձիու:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 4383 անգամ
|