Քիմ Քարդաշյանը նախանձում է կրտսեր քրոջը
27.11.2012
Քիմ Քարդաշյանը (Kim Kardashian) Vogue ամսագրի շապիկին հայտնվելու բախտ ունեցավ, երբ արդեն 31 տարեկան էր, իսկ ահա նրա կրտսեր քրոջը դա հաջողվել է ընդամենը 17-ում: Գեղեցկուհի Քենդալ Ջեններն ամսագրի համար ֆոտոսեսիայի է մասնակցել՝ ցուցադրելով իր գեղեցկագույն կազմվածքը: Քիմի ուշադրությունը գրավել են հատկապես քրոջ անթերի ոտքերը:
Նա գրել է իր միկրոբլոգում. «Քենդալի ոտքե՜րը… Ես նախանձում եմ»: Սակայն միայն նախանձը չէ, որ համակել է Քիմին. նա փոքր քրջով անկեղծորեն հպարտանում է: Օրեր առաջ ռեալիթի շոուի աստղն իր հիացմունքը Քենդալի նկատմամբ արտահայտեց՝ իր թվիթերյան էջում նրան անվանելով «ցնցող»:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3814 անգամ
|