Լեոնարդո դի Կապրիոն երկար ժամանակ փորձում է ազատվել իր՝ հերոս-սիրեկան բնորոշումից, սակայն այդպես էլ նրան դա չի հաջողվում: Կինոդիտողները մինչև հիմա էլ լայն ժպտում են Լեոյի մասնակցությամբ ռոմանտիկ տեսարաններ դիտելիս: Նոր կադրեր են հայտնվել «Գայլը' Ուոլ Սթրիթից» ֆիլմի նկարահանումների տաղավարից: Լուսանկարներում Լեոնարդոն համբուրվում է 66-ամյա Ջոաննա Լամլիի հետ:
Ֆիլմի սյուժեն պատմում է ֆինանսիստ Ջորջ Բելֆորտի մասին: Իր խելակորույս առաջընթացի, անհավանական հարստության հետ մեկտեղ Ջորջը ձեռք է բերում նաև մի քանի վատ սովորություններ և կատարում մի քանի ֆինանսական հանցագործություններ, որոնց համար էլ մեղադրվում է: Բանտը միայն օգնում է Ջորջին: Այնտեղ նա հրաժարվում է իր սովորություններից և մտածում երկու գիրք հրատարակելու մասին, որն իրականացնում է անմիջապես ազատ արձակվելուց հետո:
Մարտին Սկորսեզեի այս ֆիլմում գլխավոր հերոսին կերտել է Լեոնարդո դի Կապրիոն: Նրա խաղընկերն է դարձել Մետյու Մակկոնահին: Կանացի դերերից մեկը կատարում է 66-ամյա դերասանուհին, ում հենց հաջողվել է համբուրվել Լեոնարդոյի հետ ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այս դերասանուհին, որ 26 տարի է, ինչ ամուսնացած է, երկու թոռ ունի, գոհ է մնացել Լեոնարդոյի հետ ռոմանտիկ տեսարանը խաղալուց: «Լեոն հիանալի է: Նա բարի է, հարգալից և պրոֆեսիոնալ: Բոլորը տաղավարում խենթանում են նրա համար, որովհետև նրան աստղային հիվանդությունը չի պաշարել»,-ասել է դերասանուհին: Լավ է, որ նրան դուր է գալիս Լեոնարդոն, որովհետև առջևում են մի քանի անկողնային տեսարաններ, որտեղ այս զույգը պետք է սեքսով զբաղվի:
01-05-2026 11:55 Սուշին և ռոլլերը կարելի է ներառել սննդակարգում նույնիսկ խիստ սննդակարգի ժամանակ, սակայն դրանց կալորիականությունը մեծապես կախված է բաղադրիչներից և պատրաստման եղանակից: Ամենաթեթևը և օգտակարը սոուսների նվազագույն քանակությամբ, պանրով և տապակած բաղադրիչներով տարբերակներն են՝ սաշիմի առանց բրնձի, մակի թունա ձկով կամ սաղմոնով, օնիգիրի և մակի վարունգով։ Ըստ մասնագետների՝ սննդակարգից արժե բացառել, կամ գոնե նվազագույնի հասցնել տապակած՝ տեմպուրա ռոլլերը:
27-04-2026 13:56 Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57 Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
24-04-2026 00:13 Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: