Նորաոճ ապարանջան` հաշված րոպեների ընթացքում
21.11.2012
Այս նյութը նրանց համար է, ովքեր հավատում են, որ բիժուտերիայի մերօրյա արտադրողներից և ոչ մեկը հեծանիվ չի հորինում, իսկ գեղեցիկ իրերի գաղտնիքները բավական պարզ են: Այսօր կփորձենք սեփական ուժերով պատրաստել նորաոճ ապարանջան:
Վերցրեք մի բարակ ժապավեն ու 20-25 հատ գնդաձև հուլունքներ: Գույները կարող եք ընտրել, ինչպիսին ցանկանաք: Մեր օրինակում նախապատվությունը տրված է դասական սևին ու սպիտակին:
Վերցրեք ասեղ և թել և սկսեք ժապավենի վրա նկարում պատկերված ձևով ամրացնել հոլունքները: Վերջում ժապավենի ավել մնացած ծայրերը ուղղակի կապեք իրար:
Ձեր ապարանջանը պատրաստ է:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8446 անգամ
|