Դուք ժամանակ կամ համապատասխան ֆինանասական միջոցներ չունե՞ք պարբերաբար մատնահարդարի մոտ գնալու և ֆրանսիական մանիկյուր պատվիրելու համար. հոգ չէ: Մենք Ձեզ կօգնենք այդ գործը գլուխ բերել ինքնուրույն, մանավանդ որ այս ոճը սեզոնի թրենդներից է համարվում:
Սկզբում խարտեք եղունգները: Ուշադրություն դարձրեք, որ ստանաք հավասար չափ ու ձև: Խարտոցը շարժեք միայն եղունգի անկյունից դեպի կենտրոն ուղղությամբ, այլապես սխալ շարժումների դեպքում վտանգ կա, որ եղունգները կարող են շերտավորվել:
Այնուհետև մատները մտցրեք տաք ու օճառոտ ջրի մեջ և թողեք այնտեղ 10 րոպե: Դա բավարար կլինի եղունգների հիմքի մսի փափկելու համար:
Ապա անհրաժեշտ է հեռացնել եղունգների հիմքի միսը երկսայր հատուկ գործիքի միջոցով:
Եղունգները պատրաստ են մանիկյուրին: Նախ քսեք եղունգների առողջ ու բնական վարդագույնությանը համապատասխան նուրբ վարդագույն մանիկյուր: Թողեք, որ լավ չորանա:
Վերցրեք սպիտակ մանիկյուրն ու բարակ վրձինի օգնությամբ ֆրենչի համար նախատեսված մասի ծայրի գիծն անցկացրեք: Այդ գիծը պետք է ոչ թե ուղիղ լինի, այլ ունենա փոքրիկ ճկում եղունգի միջին հատվածում: Ստացված գծից վերև ընկած հատվածը ներկեք սպիտակ մանիկյուրով:
Վերջին քայլը անգույն լաքն է: Դրանով ուղղակի ծածկեք ողջ եղունգի մակերեսն ու թողեք, որ չորանա:
22-10-2026 09:48 29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47 40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31 Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44 «101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41 53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։