Արվեստի գործեր` զուգարանի թղթից (ֆոտո)
17.11.2012
Սա առաջին դեպքը չէ, երբ թուղթը դառնում է նկարիչների աշխատանքի հիմնական նյութը, սակայն Սակի Գոկչեբագին հաջողվեց առաջ անցնել բոլորից, դուս գալ ստանդարտի սահմաններից և իր ստեղծագործությունների համար օգտագործել զուգարանի թուղթ` ամբողջությամբ:
Նրա ստեղծագործությունների շարքը, որը կոչվում է «Տրանսշերտեր» ստեղծվել է զուգարանի թղթի 100-ավոր ժապավեններից, որոնք նա միացրել է աբստրակտ կոմպոզիցիաների մեջ:
Արվեստագետը նախկինում էլ փորձել էր ստեղծել աննկարագրելի գեղեցիկ գործեր ամենահասարակ իրերից: Նա պատմում է, որ իրեն ոգեշնչում են առօրյայում օգտագործվող իրերը: Պետք է խոստովանել, որ 47-ամյա նկարիչը հիանալի ստեղծագործել է` ստանալով հետաքրքիր պատկերներ, դեկորներ հասարակ զուգարանի թղթից:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9508 անգամ
|