Կարելի՞ է արդյոք պատկերացնել լիարժեք կյանք առանց համացանցի: Ինչպես հավաստում է հայտնի աստղ Քեթրին Զետա-Ջոնսը, համացանցից հրաժարվելն այնքան էլ դժվար չէ, ավելին, հենց դա է օգնել դերասանուհուն դուրս գալ սթրեսից:
Անցյալ տարվա ապրիլին Քեթրինը լուրջ սթրես է ապրել կապված ամուսնու' Մայքլ Դագլասի հիվանդության հետ: Հիշեցնենք, որ Դագլասը կոկորդի քաղցկեղ ուներ, բայց հաղթահարեց հիվանդությունը, իսկ այ Քեթրինին այդպես էլ չհաջողվեց արագ ազատվել դեպրեսիայից: Դեպրեսիվ վիճակի ձգձգման հիմնական պատճառներից էր այն, որ դերասանուհին ամեն օր կարդում էր համացանցում գրառումներ իր և ամուսնու մասին, իսկ այդ գրառումները հաճախ բացասական տոն էին պարունակում:
Արդյունքում Քեթրինը մոտ մեկ շաբաթ անցկացրեց կլինիկայում: «Ահավոր ժամանակներ էին: Հասկանու՞մ եք' հնարավոր չէ ուշադրություն չդարձնել այն բանի վրա, թե ինչ են խոսում քո մասին: Իսկ ուշադրություն դարձնելու արդյունքը հաճախ ցավոտ է լինում: Այնպես որ, երբևէ արած քայլերիցս ամենախելացին համարում եմ համացանցից հրաժարվելը: Դա լավագույնն էր, ինչ կարող էի անել այդ պահին, քանի որ ես բնավորությամբ այնպիսին եմ, որ միշտ չեմ ամեն ինչ լավ լույսի տակ տեսնում: Ամուսինս այդպիսին չէ, և նա չի հասկանում ինձ, բայց ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Երբ հրաժարվեցի համացանցից, վերջապես ինձ ազատ զգացի», - խոստովանել է դերասանուհին վերջերս InStyle-ին տված հարցազրույցի ժամանակ:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: