«Ես քեզ միշտ կսիրեմ» (I will always love you) երգը 1990-ականներին աներեւակայելի տարածում գտավ երիտասարդության շրջանում: Այն Ուիթնի Հյուսթոնի հրաշք կատարման շնորհիվ ամենուրեք էր՝ փողոցներում, սրճարաններում, դիսկոտեկներում... Շատերը մինչ օրս էլ կարծում են սա նրա երգն է, բայց իրականում երգի պատմությունը շատ ավելի հին է: Այն գրել և առաջին անգամ կատարել է շիկահեր Դոլլի Փարթոնը: Երգը գրված էր ամերիկյան սպիտակ ՝ քանթրի ոճով եւ նվիրված էր Դոլլիի ընկերոջը՝ Փորթեր Վագներին, ով առաջինը «քանթրի երգչուհուն» մեծ բեմ բարձրացրեց: Բայց եկավ մի պահ, երբ շիկահերը որոշեց, որ վերջ է դնում իրենց հարաբերություններին. այլևս ոչ մի ռոմանտիկ շփում, կլինեն միայն զուտ գործնական կապեր: Իր երախտագիտությունն արտահայտելու համար նա գրեց այս երգը, որը ինչ-որ հաջողություններ ունեցավ:
Հետագայում այն դարձավ «Թիկնապահը» ֆիլմի սաունդթրեքը: Ֆիլմը երգին հաղորդեց ռոմանտիկության, հուսահատության և կարոտի նոր նոտաներ: Հերոսներն այն անվանում են «կովբոյական»: Ինչպես նկատեցին քննադատները, Ուիթնին կարողացավ երգին հզորություն, դրամատիզմ ու «օդ» տալ, որը բնորոշ է սևական սոուլ ոճին: Նրա առաջին ակապելա կատարումը ցնցեց բոլորին, նրանից հետո քչերը կհամարձակվեն «մոտենալ» այդ երգին:
Դոլլի Փարթոնը, սակայն, երբեք դժգոհություն չարտահայտեց, որ իր երգը հռչակեց Հյուսթոնը, նա եւս սգի մեջ է. «Իմ սիրտը Ուիթնի Հյուսթոնի մահվան լուրից կոտրված միլիոնավոր սրտերից մեկն է:Ես միշտ երախտապարտ կլինեմ Ուիթնիին իմ երգի հիանալի կատարման համար: Ես հիմա լրիվ անկեղծորեն ասում եմ. «Ես քեզ միշտ կսիրեմ, Ուիթնի»: Մենք քո կարիքը շատ կզգանք»:
07-09-2026 12:44 Նատալյա Վոդյանովան վեցերորդ անգամ մայր է դարձել։ 44-ամյա սուպերմոդելը դուստր է ունեցել։ Ուրախալի լուրը տարածել է «Քեյթ Բլանշ» Telegram ալիքը, որը նշում է, որ աղջիկը ծնվել է բոլորովին վերջերս։ Ալիքի տվյալներով՝ երեխան նման է և՛ Նատալիային, և՛ նրա ամուսնուն՝ Անտուան Արնոյին։
07-09-2026 12:35 Փարիզի Louis Vuitton հիմնադրամում տեղի է ունեցել երիտասարդ դիզայներների համար նախատեսված LVMH մրցանակի արարողությունը: 2400 դիմորդների շարքում հաղթանակ շնորհվել է Բելգիացի դիզայներ Ջուլի Կեգելսին, որը ստացել է 400,000 եվրո գլխավոր մրցանակը և մեկ տարվա մենթորություն շքեղության հսկա LVMH Moët Hennessy Louis Vuitton-ի փորձագետների հետ, որը տիրապետում է այնպիսի ապրանքանիշերի, ինչպիսիք են Dior-ը, Louis Vuitton-ը, Guerlain-ը, Dom Pérignon-ը և Sephora-ն:
07-09-2026 12:32 Փորձագետների խումբը, որը ցուցաբերում է լիակատար միաձայնություն, պարտադիր չէ, որ ընդունի ամենահուսալի որոշումը։ Ընդհակառակը, բարդ իրավիճակներում անհամաձայն կարծիքների առկայությունը կարող է նշան լինել, որ մասնակիցներն ավելի քիչ են ենթարկվում փոխադարձ ազդեցության։ Այս եզրակացությանն են եկել Տուլուզի համալսարանի, CNRS-ի և Լիդսի համալսարանի հետազոտողները։
07-09-2026 11:42 Իտալիայի ափին շարունակվում է Վենետիկի 83-րդ կինոփառատոնը։ Ամեն օր միջազգային կինոաստղերը ներկայացնում են իրենց նոր ֆիլմերը, որոնք շուտով կմրցեն ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունների անվանակարգերի և մրցանակների համար։
07-09-2026 10:36 Նատալի Փորթմանը երրորդ անգամ մայր է դարձել։ Աղբյուրների համաձայն՝ երեխան ծնվել է անցյալ ամիս, իսկ մի քանի օր առաջ Փորթմանին և նրա ընկերոջը՝ Տանգի Դիստաբլին, նկատել են Փարիզի փողոցներում՝ նորածնին գրկած։