Ջենիֆեր Լոպեսը մայրիկի պես «դաստիարակում» է բոյֆրենդին
15.11.2012
Ամերիկյան մամուլում խոսում ենայն մասին, որ դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը, ով կարող էր իր սիրելիի' Կասպեր Սմարթի մայրը լինել, իսկապես իր վրա է վերցրել մի քանի մայրական պարտականություններ բոյֆրենդի հանդեպ:
43-ամյա աստղը սիրելիի համար «պարետային ժամ» է հայտարարել, և հատուկ թիկնապահ վարձել նրա համար: Ամեն դեպքում այդպես է հավատացնում երգչուհու ընկերներից մեկը:
Ըստ նրա' այն բանից հետո, երբ Սմարթին տեսել էին միասեռականների շոուի ժամանակ, Ջենիֆերը ուզում է վստահ լինել, որ այլևս երբեք ամոթ չի ապրի իր սիրելիի համար:
Նա Կասպերի համար առավելագույն ժամ է սահմանել տանից դուրս գտնվելու համար' մինչև գիշերը ժամը 2-ը: Սա վերաբերում է իհարկե այն դեպքերին, երբ Կասպերն առանց Ջենիֆերի է շրջում, սակայն այդ դեպքերն այդքան էլ շատ չեն:
Աղբյուրը հավատացնում է, որ Կասպերին ամեն քայլափոխի հետևում է Ջենիֆերի վարձած թիկնապահը, ով նրան տեղյակ է պահում Կասպերի քայլերի մասին:
Ի դեպ, վերջերս Կասպեր Սմիթը համոզում էր Ջենիֆեր Լոպեսին համատեղ երեխա որդեգրել, ինչը կամրապնդի իրենց հարաբերությունները:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2320 անգամ
|