Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Սելենա Գոմեսն ու Ջասթին Բիբերը բաժանվել են

14.11.2012

Վատ լուր Սելենա Գոմես- Ջասթին Բիբեր աստղային զույգի երկրպագուների համար: 20-ամյա երգչուհին որոշել է խզել հարաբերություններն իր 18-ամյա ընկերոջ հետ: Վերջինս խելագարվում է տխրությունից ու փորձում է հետ բերել գեղեցկուհուն:

Պաշտոնական տեղեկատվությամբ զույգի բաժանության պատճառը անտանելի զբաղվածությունն է, որի պատճառով նրանք չէին կարողանում շատ ժամանակ հատկացնել միմյանց:

Բայց ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են, որ Սելենան խզել է հարաբերությունները Բիբերի հետ խանդի հողի վրա: Victoria's Secret-ի վերջին շոուին ներկա էր Բիբերն ու ակնհայտ սիրահետում էր 19-ամյա հրեշտակ Բարբրա Պալվինին: Նրանք անգամ ի հիշատակ նկարվեցին շոուից հետո: Բարբրան հերքում է տեղեկությունը: Twitter-ի իր էջում նա գրել էր. «Հանգստացեք: Իմ ու Բիբերի միջև ոչինչ չկա: Մենք պարզապես լուսանկարվել ենք միասին մեկ անգամ: Ու վերջ»: Գեղեցկուհին, սակայն ակնհայտ, ստում է, քանի որ նրան ու Բիբերին միասին տեսել են նաև շոուից հետո' «Առյուծ արքա» մյուզիքլի ժամանակ:

Հավանաբար Սելենան ևս այս դեպքին չի վերաբերվել, ինչպես «ուղղակի լուսանկարվել են»: Նա Twitter-ի իր էջում տեղադրել է լուսանկարը ու վերնագրել «…»:

Ի դեպ, Սելենայի ու Բարբրայի հարաբերությունները նոր չէ, որ լարվել են: Անցյալ տարի մոդելը Twitter-ի իր էջում խնդրել էր երկրպագուներին կատարել իր համար որևէ երգ ու նշել էր. «Նախապես ասեմ, որ Սելենա Գոմեսին ես չեմ սիրում»: Այժմ իհարկե նրան հիշեցրել են այդ պատմությունը, և նա ստիպված է եղել արդարանալ. «Փոխարենը նա դուր է գալիս ինձ իբրև դերասանուհի: Շատ տաղանդավոր է: Դե մի քիչ չափն անցա անցյալ տարի: Եկեք ուղղակի մոռանանք այդ մասին»:

Ինչ վերաբերում է Բիբերին, ապա նա գլուխը կորցրել է և ամեն կերպ փորձում է հետ բերել կորցրածը: «Ջասթինը չի հավատում, որ սա վերջն է: Նրանք նախկինում էլ էին բաժանվել, բայց էլի հաշտվել էին», - գրում է TMZ-ը' հղում կատարելով Բիբերի ընկերներին: Վերջերս էլ իր համերգներից հետո Բիբերը ուղղակի խոստովանեց. «Ես չգիտեմ' ինչ ասել: Չեմ հասկանում' ինչ է կատարվում կյանքիս հետ»:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7586 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
EDITA | 18-11-2012 14:26
:-p

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Հայտնի և գեղեցիկ. ինչպիսին է ֆուտբոլիստ Մբապեի ընկերուհին

11.03.2026
Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ Կիլիանը սիրավեպ է սկսել իսպանացի հայտնի դերասանուհի Էսթեր Էքսպոսիտոյի հետ։

«Գույնն անգույնում»․ բացվեց Էլինե Պողոսյանի անհատական ցուցահանդեսը

02.03.2026
«Գույնն անգույնում» խորագրով ցուցահանդեսի բացմամբ նշանավորեց գարնան գալուստը նկարչուհի Էլինե Պողոսյանը։

«Գրեմմի-2026»-ի «ամենամերկ» զգեստները. նորաձև բացահայտումներ՝ գռեհկության եզրին

03.02.2026
«Մերկ» զգեստները վաղուց դասական են դարձել Հոլիվուդի կարմիր գորգի վրա։ Գրեթե յուրաքանչյուր խոշոր արարողություն առանց դրանց չի անցնում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2026 11:55
Սուշին և ռոլլերը կարելի է ներառել սննդակարգում նույնիսկ խիստ սննդակարգի ժամանակ, սակայն դրանց կալորիականությունը մեծապես կախված է բաղադրիչներից և պատրաստման եղանակից: Ամենաթեթևը և օգտակարը սոուսների նվազագույն քանակությամբ, պանրով և տապակած բաղադրիչներով տարբերակներն են՝ սաշիմի առանց բրնձի, մակի թունա ձկով կամ սաղմոնով, օնիգիրի և մակի վարունգով։ Ըստ մասնագետների՝ սննդակարգից արժե բացառել, կամ գոնե նվազագույնի հասցնել տապակած՝ տեմպուրա ռոլլերը:
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 848 անգամ
01.05.2026
Դիտվել է 441 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster