Լոնդոնում նորաձևության «կանաչ» շաբաթ է
18.02.2012
Լոնդոնոմ «Ֆյոդոր Գոլան» (FYODOR GOLAN) դիզայներական տունը նորաձևության ինքնատիպ շաբաթ է բացել: Նրա նոր հավաքածուն բուռն արձագանքի է արժանացել: Այն ներկայացնող մանեքենուհիների մաշկը պատված է կանաչ, փայլփլուն նյութերով, քթին հին ցեղախմբերին հատուկ փիրսինգներ են, իսկ մազերին՝ հետաքրքիր նախշեր. տեղեկացնում է Dailymail-ը: Ինչպես նշել են դիզայներները, հավաքածուն ռուս հասարակության ցածր և բարձր խավերի ճաշակների համադրությունն է:
FYODOR GOLAN-ի հիմնադիրներն են լատվիացի Ֆյոդոր Փոդգորնին եւ հրեա Գոլան Գրիդմանը:
Դիտվել է 2502 անգամ
|