Հնդիկ մարզուհին տղամարդ է ճանաչվել և մեղադրվել բռնաբարության մեջ
13.11.2012
Հնդկական Կալկուտա քաղաքի ոստիկանությունը հայտարարել է, որ հանրահայտ վազորդուհի Պինկի Պրամանիկն իրականում տղամարդ է և մեղադրվում է բռնաբարության համար. երեքշաբթի օրը հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով NDTV հնդկական հեռուստաընկերությանը:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ վազորդուհուն զննող բուժհանձնաժողովը որոշում է կայացրել, որ Պրամանիկը տղամարդ է, որից հետո ոստիկանությունը պաշտոնական մեղադրանքներ է ներկայացրել:
Սպորտսմենուհին ձերբակալվել է այս տարվա հունիսին այն բանից հետո, երբ մի կին ոստիկանությանը հայտարարել էր, թե Պրամանիկն իրեն բռնաբարել է:
Ոստիկանությունը մարզիկին ուղարկել էր բուժզննում անցնելու, որպեսզի հստակորեն սահմանի նրա սեռը: Ինքը Պրամանիկը գրավի դիմաց ազատ էր արձակվել և ամիսներ անց՝ վիճաբանական անալիզներից հետո, բժշկական հանձնաժողովը որոշում էր կայացրել, որ մարզիկը տղամարդ է:
Մարզիկը ժխտում է իր հասցեին հնչեցրած բոլոր մեղադրանքները և տեղի ունեցածը դավադրություն է անվանում:
Slaq.am Դիտվել է 3219 անգամ
|