Սուպերմոդել Քեյթ Մոսի առաջին պրոֆեսիոնալ լուսանկարը (ֆոտո)
13.11.2012
Սուպերմոդել Քեյթ Մոսի լուսանկարը, որով նա տպավորվել է իր կարիերայի սկզբում, վաճառքի կհանվի աճուրդում: Սպասվում է, որ 14 տարեկան Մոսի սեւ-սպիտակ լուսանկարը ամենաքիչը 1500 դոլարով կվաճառվի:
Աճուրդը կկայանա նոյեմբերի 23-ին Լոնդոնում: Հեղինակը՝ լուսանկարիչ Դեւիդ Ռոսը, արդեն մամուլի հետ կիսվել է իր հիշողություններով. «Առաջին անգամ էր ինձ հանդիպում մեկը, ով չէր ձգտում որեւէ բան ապացուցել: Նա այնքան բնական էր պահում իրեն, կարծես ծնված լիներ մոդել դառնալու համար»:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 2198 անգամ
|