Ամենաօրիգինալ կոշիկները. ձեռք բերեք, եթե կխիզախեք (ֆոտո)
08.11.2012
Դիզայներներն ամեն օր հոգում են այն մասին, որ բավարարեն կրեատիվ մարդկանց ցանկությունները: Եթե Դուք էլ եք այդպիսի, չեք վախենում աչքի ընկնել ու առանձնանալ ամբոխի մեջ, ուրեմն այս կոշիկները Ձեզ համար են:
Մանուկ հասակում խաղացե՞լ եք պարսատիկով. իսրայելցի դիզայներ Կոբի Լեւին առաջարկում է այժմ նաև կրել սիրելի խաղալիքը ոտքի վրա:
Հապա մի նայեք այս մոդելին: Հասարակ ցածրակրունկ կոշիկից ծամո՞ն է կպել, ոչ, սա բարձրակրունկի դիզայներական լուծում է: Կխիզախե՞ք հագնել:
Կարծում եք' Ձեզ ա՞յծ կասեն, եթե հագնեք այս կոշիկները: Չենք շտապում սփոփել, թե չեն ասի, միանգամայն հնարավոր է, բայց, երևի թե, արժե փորձել:
Բանանի կեղեւ հիշեցնող այս կոշիկը մի տեսակ ծաղրածուի ոտնամանի է նման:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաև բազմաթիվ այլ մոդելներ, որոնց դեպքում խոսքերն ուղղակի ավելորդ են: Դատեք ինքներդ' կրե՞լ, թե՞ չկրել:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7737 անգամ
|