Իրինա Շեյքը հարսանեկան զգեստներ է փորձել (ֆոտո)
01.11.2012
Երկրպագուներն անհամբեր սպասում են, թե երբ է վերջապես կայանալու Իրինա Շեյքի և Քրիշտիանու Ռոնալդուի հարսանիքը: Սակայն զույգը համառորեն չի ուզում լրատվամիջոցներին իրադարձությունների մասնակից դարձնել: Մեզ մնում է միայն պատկերացնել, թե ինչպես է ռուս գեղեցկուհի մոդելը մոտենում խորանի մոտ կանգնած Ռոնալդուին' Մենդելսոնի «Հարսանեկան մարշի» ներքո:
Իսկ որպեսզի հեշտությամբ պատկերացնենք, LN-ը ներկայացնում է Իրինա Շեյքի Alessandro Angelozzi Couture ընկերության համար արված ֆոտոշարքը' հարսանեկան զգեստով:
Իրինան փորձել է նոր հավաքածուից մի քանի զգեստներ' տարբեր ձևվածքների: Հնարավոր է՝ հենց այս զգեստներից մեկով էլ Շեյքը քայլի դեպի խորան:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8007 անգամ
|