Լեդի Գագան ընտրել է իր երեխաների հորը
29.10.2012
«Գագան խենթանում է Թեյլորի համար: Նրանց մոտ ամեն ինչ հիանալի է: Նա երջանկացնում է Գագային»,-լրատվամիջոցներին հայտնել է Լեդի Գագային մոտ կանգնած աղբյուրը:
«Վերջին ժամանակներս Գագան խոսում է միայն նրանից, թե ինչ հաճելի է Թեյլորի հետ: Նա ուզում է ամուսնանալ և ընտանիք ստեղծել նրա հետ»,-ավելացրել է նույն աղբյուրը:
Երգչուհին չի դադարում բոլորին պատմել այն մասին, թե ինչքան ուժեղ է իր սերը: Նա նույնիսկ պատրաստ է ստեղծագործական դադար տալ, միայն թե առողջ փոքրիկներ ունենան:
Իր սիրելիի ֆիլմերը Գագան ներկայացնում է իր թվիթերյան էջում: «Ես զարմացել էի: Կարծում եմ' նա հիանում է իր ընկերոջով:
Նա մի քանի անգամ եղել է նկարահանումներին: Ես երջանիկ տղամարդ եմ, ես պարզապես հաջողակ եմ»,- ասել է Թեյլոր Կիննին: Հիշեցնենք, որ այս զույգը արդեն մեկ տարուց ավել է, ինչ հանդիպում է: Խոսվում էր նույնիսկ այն մասին, թե Թեյլորը և Լեդի Գագան թաքուն ամուսնացել են: Երեխա ունենալու իր ցանկության մասին երգչուհին հայտարարել էր դեռ 2012-ի սկզբին:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2504 անգամ
|