Վիկտորյա Բեքհեմին խորհուրդ են տալիս փոխել իմիջը
26.10.2012
The Sun պարբերականի ընթերցողները Վիկտորյա Բեքհեմին անվանել են «ամենաչծիծաղելի» աստղ և խորհուրդ տվել փոխել ստեղծած խիստ կերպարը: Բացի Վիկիից պարբերականի ընթերցողները ցանկություն են հայտնել ավելի հաճախ տեսնելու նաև Մադոննայի, Թոմ Քրուզի, Քրիստեն Ստյուարտի ժպիտները:
Վիկտորյա Բեքհեմը վաղուց գիտի իր «լուրջ լինելու» համբավի մասին, բայց չի պատրաստվում փոխվել:
Նա մի անգամ խոստովանել է, որ նախկինում հաճախ է ժպտացել. «Ամեն ինչ փոխվեց, երբ մտա նորաձևության դաշտ: Կարելի է ասել, որ նորաձևությունը գողացավ ժպիտս: Ես ինքս եմ ստեղծել իմ կերպարը. այն թույլ է տալիս ծածկել շրջապատից էմոցիաներս»:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2504 անգամ
|