Հիմնականում ի՞նչ խնդիրներով են այսօր կանայք դիմում հոգեբանին:Որո՞նք են կնոջ կյանքի ամենաբարդ հոգեբանական փուլերը:LN-ի հարցերին պատասխանել է հոգեբան Հրաչյա Ամիրյանը:
Ցանկացած կնոջ կյանքում առաջնային, կենսականորեն կարևոր ոլորտը միջանձնային փոխհարաբերություններն են:Հասարակության կյանքում և հասարակական մտածողության մեջ ինչպիսի փոփոխություններ էլ կատարվեն, կնոջ դերը և այդ դերի մասին պատկերացումները որքան էլ փոփոխվեն, միևնույնն է, կանանց առավելապես հուզող խնդիրները դրանից գրեթե չեն փոխվում: Կանանց ամենից շատ հուզող խնդիրները շարունակում են մնալ միջսեռային-սիրային, ամուսնական և ընտանեկան փոխհարաբերությունների հետ կապված հարցերը: Այդ թվում, բնականաբար, նաև երեխաների և նրանց զարգացման ու առողջության հետ կապված խնդիրները: Հաջորդը աշխատանքի և կարիերայի հետ կապված հարցերն են, բայց դրանց թվում, միևնույնն է, առաջին պլանում փոխհարաբերությունների հետ կապված խնդիրներն են: Երիտասարդ աղջիկների և կանանց մոտ վառ արտահայտված է նաև ինքնազարգացման, ինքնակատարելագործման ձգտումը, և նրանք հոգեբաններին շատ են դիմում անձի զարգացման զանազան դասընթացների և սեմինարների մասնակցելու համար: Այս վերջինը շատ ուրախալի հանգամանք է:
Հոգեբանորեն բարդ փուլերն այն ժամանակ են վրա հասնում, երբ աղջիկը, կինը անձնական նշանակալի փոխհարաբերությունների հետ կապված ընտրության առջև է կանգնում և իր համար կարևոր որոշումներն է կայացնում:Եթե այդ փոխհարաբերությունները նորմալ և գոհացուցիչ կերպով են զարգանում, ապա մեծ բարդություններ չեն լինում, իսկ առաջանալու դեպքում էլ դրանք համեմատաբար հեշտ են հաղթահարվում: Ավաղ, ամենևին էլ միշտ չէ, որ դա հենց այդպես էլ լինում է: Անձնական, առավել ևս ամուսնա-ընտանեկան հարաբերությունները ներկայումս բարդացել են, անհատականացել են, դրանք մի շարք պահանջներ են ներկայացնում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց: Բազմաթիվ ունակություններ ու կարողություններ են պահանջվում երջանիկ փոխհարաբերություններ, մասնավորապես երջանիկ և ամուր ընտանիք ստեղծելու և այն պահպանելու համար: Բնական է, որ շատ հաճախ ամենատարբեր բարդություններ ու դժվարություններ են ծագում: Ահա այդպիսի դեպքերում էլ աղջիկները, կանայք հոգեբանորեն բարդ իրավիճակներում են հայտնվում:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։