Քիմ Քարդաշյանն այն աստղերից է, որոնք անընդհատ գտնվում են պապարացիների տեսադաշտում, ուստի նրա համար շատ կարևոր է մշտապես հիանալի տեսք ունենալը' չտալով ավելորդ խոսակցությունների առիթ: Բայց Քարդաշյանը ևս երբեմն սխալվում է ու, պարզվում է, նաև ընդունում է իր սխալները:
Նորաձևության ասպարեզում նրա թույլ տված վերջին սայթաքումներից մեկը դեղին բլուզն էր, որ նա համադրել էր սև կաշվե կիսաշրջազգեստի ու բարձրակրունկ կոշիկների հետ: Նման կերպ մեկ անգամ հագնվելուց հետո Քիմը որակեց այդ մեկ անգամը «նորաձև ջախջախում» և ողջ աշխարհին հայտարարեց. «Լավ-լավ, ես ինքս ինձ տեղափոխում եմ աշխարհի ամենավատ հագնվող մարդկանց շարքը այդ հագուստի պատճառով: Պարզապես ցանկացել էի մի քիչ գունային դառնալ: Ախր Մայամիում եմ ապրում: Իմ նպատակները բացառապես բարի էին, բայց երևում է՝ այդ գույնն ու ձևը իմը չեն: Նման կերպ հագնվելու համար ես, անխոս, պետք է ավելի «երկար ու բարակ» լինեի»:
Ահա, թե ինչ է լինում, երբ Քիմ Քարդաշյանը տնից դուրս է գալիս առանց հարազատներից խորհուրդ հարցնելու, ինչը նա ևս խոստովանել է. «Նորաձևությունը ստեղծված է, որ թույլ տա փորձեր անել ու գտնել սեփական ոճը' տալով սխալվելու հնարավորություն: Այդ օրը հայելին ինձ սարսափելիորեն ստեց: Հետաքրքիր է' որտե՞ղ էին քույրերս ու ընկերս»:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: