Chanel №5 բույրի գովազդում նկարահանվելու համար Բրեդ Փիթը գտել է ինտրիգային լուծում: Նա իր շուրջը ձևավորվել է սիրային եռանկյունի' դրանով իսկ նպաստելով մամուլում բազմաթիվ բամբասանքների առաջացմանը: Գովազդային հոլովակում Փիթը խոսում է մի հանելուկային կնոջ մասին, ով ամենուր հետևում է իրեն: Սա դեռ ոչինչ, եթե գովազդի հեղինակները չավելացնեին Փիթի կյանքը հիշեցնող երկու նուրբ դետալ: Նրանք գովազդում ներկայացնում են կնոջ երկու կերպար, որոնցից մեկը «շեկ» է, մյուսը' «թխլիկ»' ակնարկելով Փիթի կյանքի երկու կարևորագույն կանանց' Ջենիֆեր Էնիսթոնին ու Անջելինա Ջոլիին:
«Սա ճամփորդություն չէ: Չէ՞ որ ճամփորդությունը ավարտվում է մի օր, իսկ մենք շարունակում ենք գնալ առաջ: Մենք ապրում ենք արագ տեմպով' պլաններ ենք կազմում, երազում ենք: Բայց ուր էլ, որ ես լինում եմ, միշտ զգում եմ քո ներկայությունը' իմ հաջողություն, իմ ճակատագիր…», - սրանք այն խոսքերն են, որ արտասանում է Փիթը գովազդային հոլովակում:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: