Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Չկա աշխարհում մի տղամարդ, որ հավատարիմ լինի կնոջը. ԺԱԿԼԻՆ ՔԵՆԵԴԻ

15.10.2012

«Երբ կինը դառնում է լեգենդ, արդեն կարևոր չէ, թե նրա մասին ինչ են խոսում»:

Ժակլին Քենեդի

ԱՄՆ-ի  35-րդ նախագահ Ջոն Քենեդիի տիկինը` Ժակլին Լի Բուվյեն ծնվել է 1929թ. բավականին հայտնի և արիստոկրատ ընտանիքում: Ապահով մանկությունը, խիստ դաստիարակությունն ու լավագույն ուսումը Ժակլինին դարձրին Ամերիկայի ամենահայտնի, պատվավոր և խելացի լեդիներից մեկը:  Չնայած նրան, որ ընտանիքն ամեն ինչով ապահովել էր Ժակլինին, բայց պակասում էր մի բան` ընտանեկան ջերմություն, որն այդպես էլ չստացավ փոքրիկ Ժակլինը: Նրա ծնողները բաժանվել էին, և շուտով նրանցից յուրաքանչյուրը գտավ ուրիշ մեկին: Ավելի մեծ է եղել հոր և Ժակլինի կապը, քանի որ աղջիկը մեղադրում էր մորը ամուսնալուծության համար: Հայրը վճարում է երկու աղջիկների ուսման վարձը, ապահովում նրանց ամեն ինչով, սակայն երբ մայրն ամուսնանում է միլիարդատիրոջ հետ, երեխաների հետ կապված բոլոր ծախսերը վերցնում է իր վրա: Ժակլինը ուսում է ստանում ամենահեղինակավոր համալսարաններում, ամենահայտնի պրոֆեսորների մոտ: Ժամանակին աղջնակը փորձում է իր ուժերը բալետի ասպարեզում, սակայն նրա կարիերային խանգարում են մեծ ոտնաթաթերը` 40 համարի: «Շատ ուժեղ լաց եղա, երբ ժյուրիի անդամներից մեկն ինձ ասաց, որ այսպիսի ոտնաթաթերով ես կարող եմ միայն ֆուտբոլ խաղալ»:

Ավարտելով ուսումը` Ժակլինն ասում է. «Ես չեմ պատրաստվում տնային տնտեսուհի դառնալ»: Նրա ցանկությունը գերակատարվեց. Ժակլինը դարձավ ոչ թե տնային տնտեսուհի, այլ ամբողջ ամերիկայի կուռքը:

Երիտասարդ տարիքում Ժակլինը երթևեկում էր մի հին մեքենայով, հագնվում ամենահասարակ ձևով այնպես, որ ոչ ոք չէր էլ մտածի, թե աղջիկը ապահովված ընտանիքից է: Այն  ժամանակ Ժակլինին ճանաչողները նրան «հրաշք» էին անվանում: Աղջիկը ազատ էր, թեթևամիտ, տարբերվում էր իր սուր հումորներով և հիանալի սրամտություններով: Ժակլին Բուվյեն աշխատում էր ֆրանսիական թերթում` ստանալով շաբաթական 56 դոլար:

Ժակլին Բուվյեի և Ջոն Քենեդիի հանդիպումը շատ չի ուշանում: Չնայած նրան, որ Ժակլինն արդեն նշանվել էր Ջոն Հասթեդի հետ, դա չի խանգարում աղջկան հանդիպել Քենեդիի հետ: «Շատերը դա հաշվարկ համարեցին, շատերի համար էլ ես պարզապես փառքի էի ձգտում, բայց իրականում ես մի աղջիկ էի, ով ուներ սիրո, պաշտպանվածության, անկախության կարիք, ով հեշտությամբ սիրահարվեց Ջոնին»:  Այս ժամանակ Ջոն Քենեդին արդեն հեռանկարային քաղաքական գործիչ էր` ահռելի եկամուտներով և «կնամոլի» համբավով:

«Ես երբեք չեմ հանդիպել Ջեկիի նման կնոջ: Նա տարբերվում է բոլոր այն կանանցից, ում ես ճանաչում եմ»,- ասում է Ժակլինով հիացած Քենեդին:

Ժակլինն իսկապես տարվել էր Քենեդիով, անգամ իմանալով Քենեդիի լուրջ հիվանդությունների մասին` երիկամի խնդիր և այլ, Ժակլինը ետ չի կանգնում իր մտքից` լինել Քենեդիի կողքին: Ժակլինը չէր կարող առանց թատրոնի, նորաձևության ցուցադրությունների, բարձրաշխարհիկ երեկույթների, իսկ Ջոնը բացի քաղաքական թերթերից, ուրիշ ոչինչ չէր կարդում, հետաքրքրվում էր միայն սպորտով, քաղաքականությամբ և կանանցով: Հավանաբար հոր հետ նմանությունները նույնպես մեծ դեր են խաղում աղջկա ընտրության հարցում: «Նա ամենագրավիչ երիտասարդն էր, ում ես երբևէ հանդիպել եմ, սիրահարվեցի շատ անսպասելի»,- ասում է Ժակլինը:   Նրանց հարաբերությունները խորանում էին, իսկ Քենեդիին պետք էր անհապաղ ամուսնանալ` քաղաքական համբավը չխոչընդոտելու համար:

1953թ. Ջոնը վերջնականապես հասունացավ ամուսնության համար, և քանի որ Ժակլինը Բրիտանիայում էր, Ջոնը նրան առաջարկություն է անում հեռագրով: Նշանադրությունը կայացավ  հունիսի 25-ին: Նույն տարվա սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ նրան միությունը, որը բոլոր թերթերը որակեցին որպես «տարվա իրադարձություն»:

Նրանց ամուսնությունը դարձավ տարվա իրադարձություն, բոլոր թերթերն ու ամսագրերը գրում էին նշանադրության մանրամասների մասին, հրապարակում լուսանկարներ և իհարկե անթիվ-անհամար բամբասանքներ: Ջեկն ու Ջեկին, ինչպես անվանում  էին նրանց ընկերները, դարձան ամուսին և կին:  Հենց ամուսնության օրից Ժակլինը դառնում է Քենեդու հոր սիրելի հարսը: Հարսանեկան արարողությունից անմիջապես հետո Ժակլինը հասկացավ, որ Քենեդու կինը լինելը դրական կողմերի հետ մեկտեղ բացասական շատ կողմեր ունի:

Բոլորին թվում է, թե այս զույգը Ամերիկայի ամենաերջանիկ և ամուր զույգն է, ոչ ոք չի էլ կռահում, որ ամուսնությունից անմիջապես հետո սկսվում են Ջոն Քենեդու դավաճանությունները: Ամենամեծ սկանդալներից մեկը եղավ, երբ Ժակլինն իմացավ Քենեդու սիրուհի Մերիլին Մոնրոյի մասին:

Վերջինս տաքարյուն, թեթեևամիտ կին, իսկ Ժակլինը՝ սառը և զուսպ: Թերթերը նույնիսկ մեղադրում էին Ժակլինին սառնության, Քենեդիին դավաճանության դրդելու մեջ:

Ժակլինը ստանում է ֆինանսական այն վիճակը, որին միշտ ձգտել է, ստանում է այն փառքը, որի մասին երազել կարող էր: «Տեսախցիկների առաջ ժպտացող Ժակլինն իրականում ամեն գիշեր լաց էր լինում»,- խոստովանում է հենց Ժակլին Քենեդին:  Երբ 1956թ. Ժակլինը մահացած երեխա լույս աշխարհ բերեց, Քենեդին զբոսնում էր իր նավերից մեկով` շրջապատված կանանցով: Իմանալով այդ մասին` Քենեդին իհարկե վայրկյան անգամ չէր հեռանում կնոջից, սակայն վերջինս այդպես էլ չի կարողանում ներել Ջոնին:  Վերջինս շատ լավ գիտակցում էր, որ ամուսնալուծված տղամարդուն դժվար թե թողնեն Սպիտակ տուն:

Ջոնը ժամանակավորապես թողնում է իր բոլոր հաճույքներն ու դառնում հավատարիմ տղամարդ: 1957թ. նոյեմբերի 27-ին Ջոնն ու Ժակլինը դառնում են փոքրիկ Կարոլինայի ծնողները: «Մի պահ ամեն ինչ իդեալական էր թվում, ես գտա այն հանգստությունը, որ փնտրում էի»,- պատմում է Ժակլինը:

1960թ. այս ընտանիքում ամենահաջող տարին էր: Ջոն Քենեդին դառնում է Ամերիկայի ամենարիտասարդ նախագահը, իսկ Ժակլինը որդի է նվիրում ամուսնուն:

Այս զույգը համառորեն հաղթահարում էր բոլոր փորձությունները մինչև 1963թ. Քենեդու առեղծվածային մահը…

Սա իսկական ողբերգություն էր Ժակլինի համար: Ամերիկացիները ցնցված էին նախագահի մահով և ցավում էին Առաջին տիկնոջ դառը դրության համար:   Բոլոր Առաջին լեդիներից ամենասիրելին` Ժակլին Քենեդին,  Սպիտակ տանը ապրեց 1037 օր:  Ամուսնու մահից հետո Ժակլինը դառնում է լեգենդ: Իսկ ինչպես գիտեք, լեգենդները երջանկության իրավունք չունեն:

Քենեդու մահը ստիպում է Ժակլինին  հուսահատության գիրկն ընկնել:  Ժակլինն իր քրոջը գրում է. «Երբեմն ես ատում եմ Ամերիկան, նա սպանում է ամենալավ մարդկանց: Կգա ժամանակ, երբ այն կսպանի նաև ինձ և իմ երեխաներին»:

Քնեդու մահից դեռ մեկ ամիս առաջ Ժակլին Քենեդին ծանոթացել էր հույն մուլտիմիլիարդատեր Արիստոտել Օնասիսի հետ: Բոլորն էին հասկանում,որ Օնասիսը Ժակլինի համար միայն ընկեր չէ: Հետզհետե նրանց հարաբերությունները լրջանում են, իսկ մարդիկ սկսում են չարախոսել: Բոլորը դուրս են գալիս Օնասիսի դեմ, որն ուզում է Ամերիկայից խլել ամենասիրելի Ժակլին  Քենեդուն:

Ամուսնու ողբերգական մահվանից հետո  5տարվա ընթացքում բոլորը հիանում էին Ժակլինով, մեղքի զգացում տածում նրա մահացած ամուսնու համար: Երբ հայտնի է դառնում, որ Ժակլինն ու Օնասիսը ամուսնանում են, հասարակությունն իսկական շոկ է ապրում: «Ես նախընտրում էի չանցնել թերթի կրպակների կողքով, քանի որ ամենուրեք իմ նկարներն էին ու այնպիսի վերնագրեր, որ  ես չէի կարողանում առանց լաց լինելու կարդալ: Բոլորը մեղադրում էին ինձ երջանիկ լինելու փորձի համար»:

Այս միությունը եւս մարդիկ համարեցին հաշվարկված: Ասում էին, թե Ժակլինը հոգում է երեխաների ապագան: «Իսկ ինչո՞ւ ոչ: Այո, ես մտածում էի նաև իմ երեխաների մասին: Օնասիսն ինձ տվեց այն կյանքը, որ ես չունեցա Քենեդիի կողքին»:

 Իսկապես, Օնասիսը նվիրում է Ժակլինին ամեն ինչ: Վերջինս միայն մի քանի ամսվա ընթացքում այնքան գումար է ծախսում հագուստի, թանկարժեք իրերի վրա, որ Օնասիսն ասում է. «Թող ծախսի այնքան, ինչքան ուզում է: Ճիշտ է, ես այդ գումարը, որ նա ամսվա ընթացքում է ծախսում, տարիների ընթցքում եմ ծախսում, բայց միևնույն է: Ինձ հաճելի է նրան երջանիկ տեսնել»:  Ժակլինը ձեռք բերեց ամեն ինչ`  առանձնատներ, նավեր, թանկարժեք իրեր, ապահովեց երեխաների փայլուն ապագան: Ժակլինի աննկարագրելի ոճի մասին են երազում բոլոր կանայք:

Նրան փորձում են նմանվել, նրան մեծարում են: Ժակլինը դառնում է ոճի խորհրդանիշ: Անգամ նրա մահից հետո այդ զգեստները վաճառվում էին ահռելի գումարներով:

Սակայն իդեալական չէր նաև այս զույգի կապը: Օնասիսին անկողնային հիվանդ է դարձնում նախկին կնոջ և երեխայի մահվան մասին լուրը: Սկսում են տարաձայնություններ նաև Ժակլինի և Օնասիսի միջև: Վերջապես զույգը բաժանվում է: 1975թ. , երբ մահանում է Արիստոտել Օնասիսը, նրա կողքին է լինում միայն աղջիկը` Քրիստինան, իսկ բոլոր այն կանայք, ովքեր նրա կողքին էին կյանքում, անգամ հրաժեշտի չեն գալիս: Նրա մահվան օրը բոլոր թերթերը գրեցին. «Ժակլին Քենեդին նորից այրի է»:

Ժակլին Քենեդի-Օնասիսը մահանում է  1994թ.: Մահվան պատճառ է դառնում ծանր հիվանդությունը: Սակայն Ժակլինը հասցնում է տեսնել իր երկու թոռներին, հիանալ տղայի քաղաքական ձեռքբերումներով: Կյանքի վերջին տարիները Ժակլին Քենեդին անցկացնում է Փարիզում` հավաքելով հին իրերի հսկայական հավաքածու, այցելելով թանգարաններ, մասնակցելով բարեգործական միջոցառումների:

Օնասիսից հետո ուղիղ 20 տարի նրա կողքին էր Մորիս Թեմ Թեմպլտոնը, ով արտաքնապես  Ջոն Քենեդու նմանակն էր: «Իմ հոգին խաղաղվեց միայն Մորիսի կողքին. նա հարուստ չէր, նա իդեալական չէր թվում, բայց նա հասկանում էր ինձ»:

Ժակլինն ամերիկացիների և ամբողջ աշխարհի համար դառնում է լեգենդար լեդի, ում կյանքի պատմությունը միշտ նորանոր փաստերով է համեմվում, հուզում և հիացնում  մարդկանց:

Միակ կանոնն ինձ համար կանոններին չհետևելն է:

Կյանքում յուրաքանչյուր պահ նախորդից տարբերվում է: Լավ, վատ, դժվար, հուսահատ, ողբերգական, սեր, երջակություն. այս ամենը կյանք է:

Կանայք բաժանվում են երկու խմբի. մի մասին հարկավոր է իշխանություն աշխարհի վրա, իսկ մյուս մասին՝ միայն անկողնում:

Առաջին անգամ ես ամուսնացա սիրով, երկրորդ անգամ` հանուն լավ կյանքի, իսկ երրորդ անգամ ` հանուն ընկերակցության:

Ես միշտ ցանկացել եմ լինել գրող կամ լրագրող, բայց քոլեջից հետո ես ընտրեցի բոլորովին այլ ուղի:

Սեքսը վատ բան է, դրա պատճառով ճմռթվում է հագուստը:

Աշխարհում չկա մի տղամարդ, որ հավատարիմ լինի կնոջը:

Նելլի Ղարիբյան

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

 

 

 

Դիտվել է 12181 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Շարլիզ Թերոնի գեղեցիկ ոտքերի գաղտնիքը. հիշեք այս երեք հիմնական վարժությունները

09.07.2026
Դերասանուհին հպարտանում է ոչ միայն հաջողակ կարիերայով, այլև գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված էր ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Ինչպես մնալ երիտասարդ․ Շերոն Սթոունի սկզբունքները

08.05.2026
Հոլիվուդյան այս գեղեցկուհուն ներկայացնելու կարիք չկա։ Շերոն Սթոունն ամենահմայիչ և սեքսուալ կանանցից մեկն է, ով, չնայած իր տարիքին, մնում է անգերազանցելիորեն նրբագեղ, բացառիկ և ցանկալի։

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1171 անգամ
12.08.2026
Դիտվել է 294 անգամ
14.08.2026
Դիտվել է 206 անգամ
15.08.2026
Դիտվել է 121 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster