Երևանի տոնի շրջանակներում Ազատության հրապարակում աշխարհահռչակ երգչուհի Ինգրիդի (In-Grid) համերգից տպավորված՝ LN-ի ընթերցողներից Ամալյա Կարապետյանը մեզ է ուղարկել լուսանկարներ եւ փոքրիկ գրառում: Պարզվում է՝ Ինգրիդը հիացրել է երեւանյան հանդիսատեսին ոչ միայն սիրված կատարումներով, այլեւ վերաբերմունքով եւ մարդկային որակներով: Նա շատ անմիջական շփման մեջ է մտել երկրպագուների հետ, իր միջնորդությամբ ազատել նրանց անվտանգության մարմինների արգելքներից, երգել ու պարել Երեւանի տոնը նշող հայերի հետ: «Երբեք չէի պատկերացնի, որ Ինգրիդը այդքան անմիջական է եւ բարեհամբույր: Նա համերգի վերջում նույնիսկ բեմից իջավ եւ մոտեցավ ժողովրդին առանց թիկնապահների՝ բացականչելով, որ հանդիսատեսը բոլորովին էլ վտանգավոր չէ»,- գրում է Ամալյան:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: