Վաղուց են խոսում այն մասին, որ Մայլի Սայրուսի և Լայամա Հեմսվորթի ռոմանտիկ հարաբերությունները դժվար թե վերջանան ամուսնությամբ: Սակայն հիմա նրանք ընդմիշտ կապված են միմյանց, թեկուզև բոդի-արտով:
Երգչուհուն և դերասանին միացնում է ոչ թե ինչ-որ աննշան պատկեր, այլ ԱՄՆ-ի նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտի խոսքերը: Օրերս Համսվորթի ձեռքին նկատել են տատու' նախագահի խորիմաստ բառերով:
Դեռ հուլիսին էլ Սայրուսն էր ցույց տվել իր դաջվածքը' Ռուզվելտի 1910 թ. ելույթներից մեկի ժամանակ արտասանած խոսքերով: Սայրուսի սիրելին ընտրել է հենց նույն ելույթից խոսքեր, սակայն երգչուհու ձեռքին դաջված բառերին նախորդող հատվածից:
Հիմա եթե միասին դնենք Մայլի Սայրուսի և Լայամա Հեմսվորթի ձեռքերը, ապա կարող ենք կարդալ հետևյալ տողերը. «Եթե չհաջողվի, եթե նա պարտվի, ապա առնվազն՝ հերոսական քայլերից հետո (Համսվորթի ձեռքին), և այդ պատճառով նրա տեղը երբեք չեն կարողանա զբաղեցնել այն սառը և երկչոտ հոգիները, ովքեր չգիտեն, թե ինչ է հաղթանակը, ինչ է պարտությունը (Մայլի Սայրուսի ձեռքին)»:
04-07-2025 10:41 ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18 Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14 Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40 Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
04-07-2025 01:42 68 տարեկան հասակում Մալիբուի իր տանը մահացել է «Սպանել Բիլին» և «Ջրամբարի շներ» ֆիլմերի աստղ Մայքլ Մադսենը, հաղորդում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչներին և տեղական ոստիկանությանը։