Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Աքաղաղը գուցե բարձր ձայն ունի, բայց ձուն հավերն են ածում. ՄԱՐԳԱՐԵՏ ԹԵՏՉԵՐ

08.10.2012

Հասարակ մի խանութի տիրոջ դուստրը անհնարինն իրագործեց: Նա դուրս եկավ անգամ ջրամատակարարում չունեցող հայրական տնից, ցուցաբերեց համառություն ու անկոտրում կամք և կարողացավ  ներս սողոսկել տղամարդկանց ստեղծած «տղամարդկային» պետական ապարատ` դառնալով Մեծ Բրիտանիայի առաջին կին վարչապետը:

Մեր ժամանակների միակ ու անկրկնելի «երկաթե լեդին»` Մարգարետ Թետչերը, քաղաքականություն մտցրեց իր փիլիսոփայությունը` «թետչերիզմը»: Նրան հաջողվեց վարչապետի աթոռին մնալ մի քանի անգամ ավելի երկար, քան 20-րդ դարի որևէ քաղաքական լիդերի: Նա հեղաշրջեց բոլոր կարծրատիպերը` բրիտանական էկոնոմիկան զարգացնելով երեք անգամ ավելի արագ, քան դա արելի էին իրեն նախորդած երեք վարչապետները միասին վերցրած: Ամեն քայլափոխին հանդիպելով «տղամարդկանց աշխարհի» պատնեշներին` նա չընկճվեց,  հիշեց հոր լավագույն խորհուրդը՝  «Չլինել ինչպես բոլորը» ու շարժվեց առաջ:

Մարգարետի հայրը` Ալֆրեդ Ռոբերթսը, կյանքից ավել էլ սիրում դստերը: Հասարակ առևտրականը ցանկանում էր աղջկա մեջ ստանալ այն, ինչ չէր կարողացել դասավորել սեփական կյանքում: Նա ամեն օր լցնում էր փոքրիկի գլուխը «տարբեր»  լինելու մտքերով: Երբեք չգնալ ամբոխի հետևից, այլ առաջնորդել ամբոխը, երբեք չանել մի բան, ինչպես բոլորն ուղղակի այն պատճառով, որ վախենում ես տարբերվել. սա էր այն լուսատուն, որը ձեռքերում պահած Մարգարետը անցավ Բրիտանական իշխանության ամենախորքը: Նա երբեք էլ չմոռացավ հորը, ում անծանոթ էին «Դա չափազանց դժվար է», «Ես չեմ կարող անել դա» կամ այլ նմանատիպ մտքեր: Ասում են` դեռ երիտասարդ տարիքում Մարգարետը ինչ-որ բան անելուց առաջ մտածում էր, որ հայրը «ամեն ինչ գիտի ու տեսնում է իրեն»: Հենց  հայրը կոփեց նրա մեջ երկաթե տիկնոջը, որի շունչը Մարգարետի մեջ զգացվում էր արդեն 5 տարեկան հասակից: Այո, շրջապատի բոլոր մարդիկ պնդում են, որ արդեն հինգ տարեկանում Մարգարետը փոքրիկ աղջկան ոչ հատուկ կերպով լրջախոհ էր ու կշռադատված: Երբ 10 տարեկանում նա կարողացավ հաղթել պոետների մի մրցույթում, նրա դպրոցի տնօրենը ասաց նրան. «Ապրես Մարգարետ, ինչպիսի հաջողություն», իսկ աղջիկը անհողդողդ նայեց կնոջն ու իրեն բնորոշ հանգստությամբ արտաբերեց. «Դա հաջողություն չէր, այլ արժանի վաստակ»:

Դպրոցի բանավեճի խմբակի մշտական ներկայացուցիչն ու հոկեյի թիմի առաջատարը: Դա նրա բնույթն էր, նա չէր կարող ստվերում մնալ: Հայտնի է, որ նա երբեք չի այցելել կինոթատրոննր, չի գնացել պարելու, որովհետև Ռոբերթսների ընտանիքում դա չընդունված վարքագիծ էր: Ավարտելով դպրոցը` նա ընդունվեց Սոմերվելի համալսարան քիմիայի գծով: Համալսարանական նրա սենյակին կից սենյակի  բնակչուհին հետագայում պատմում է, որ Մարգարետը  չափազանց հավակնոտ էր. «Նա վեր էր թռչում առավոտյան 7-ին, երբ սենյակում դեռ բոլորովին մութ էր, ու սկսում էր պարապել: Դա ահավոր էր»:

Ասում են` այդ տարիներին նա սիրահարվեց մի երիտասարդ գրաֆի, ում մայրը որդու կյանքից հեռացրեց ցածր խավի այդ աղջկան: Արդեն այդ տարիների Թետչերը կատարեց առաջին քաղաքական քայլերը: Որպես շարունակություն ընտրելով ոչ թե քիմիկոսի, այլ քաղաքական լիդերի կարիերան` նա սկզբի համար մտավ պահպանողականների մի խմբակցության մեջ:

1951-ին նա ընտրեց երկրորդ  մասնագիտությունը, ընդունվեց իրավաբանության ֆակուլտետ, ավարտեց ու որոշ շրջան աշխատեց որպես դատապաշտպան: Հենց մի քանի մասնագիտությունների կրող լինելն էր, որ դարձրեց նրան քաղաքական լիդեր: Սա հենց իր` Մարգարետ Թետչերի կարծիքն է. «Երբ զբաղվում ես գիտական ուսումնասիրություններով, ուսումնասիրում ես փաստերն ու ենթադրություններ անում, իսկ երբ սահմանադրություն ես ուսումնասիրում, քո ձեռքի տակ ապարատ է, սկսում ես գլուխ հանել որևէ պրոցեսից, հասկանում ես, որ համապատասխան օրենքը չի գործում ու կարողանում ես այլ օրենք մտածել»: Ընտրելով իրավաբանի ուղին` Թտչերը խորացավ հարկային օրենսդրության մեջ, ինչը չափազանց քիչ կանանց էր հետաքրքրում այդ տարիներին:

Առաջին անգամ քաղաքական կյանքին նա լրջորեն մասնակցեց Դարտֆորդի ընտրությունների ժամանակ` առաջադրվելով պահպանողակնների կուսակցությունից: Բոլորն էին ասում, որ այդ ընտրություններում հաղթելու է լեյբորիստական կուսակցությունը, ու Թետչերը շանս չունի, բայց ի՞նչը կարող էր կանգնեցնել երկաթե լեդիին: Նախընտրական օրերին նա աշխատում էր օրը 24  ժամ: Այդ օրերից մեկի ավարտին էլ հանդիպեց Դենիս Թետչերին: Երբ Մարգարետը դուրս եկավ գրասենյակից, մի մեքենա կանգնեց, ներսից մի ձայն առաջարկեց Մարգարետին տեղ հասցնել: Թետչերը նստեց, և այդ անմեղ ուղեկցությունը վերաճեց նախ սիրավեպի, ապա ամուսնության:

Դարտֆորդում պահպանողականները պարտվեցին, ինչպես և սպասվում էր, բայց Թետչերը նրանց ուշադրությունը հրավիրեց մի նրբության վրա. ինքը ստացել էր 36 տոկոս ձայն այն դեպքում, երբ հույս չկար հավաքելու անգամ 20-ը:

Դարտֆորդի ընտրություններից հետո Թետչերը որոշ ժամանակով հանգիստ առավ ու շուրջ հինգ տարի նվիրեց ընտանիքին, լույս աշխարհ բերեց երկու երեխաներին` Կերոլին ու Մարկին:

30 տարեկան հասակում Թետչերը գործի դրեց իր հռետորական տաղանդը, գրավեց ընտրողների սրտերն ու հեշտությամբ ընտրվեց Ֆինչլիի ընտրությունների ժամանակ: Հենց դա էլ դարձավ կարիերայի մեկնարկը: Այդ տարիներին արդեն զգացվեց, որ լեյբորիստական կուսակցությունն այլևս անկարող է կառավարել երկիրը: 1979-ին Բրիտանական  կառավարության հիմքերը խարխլվեցին, ու էկոնոմիկան սկսեց կտրուկ անկում ապրել: Այդ քաոսի ժամանակ պարզ դարձավ, որ վարչապետի աթոռի մասին մտածող անգամ չկա. ոչ ոք չէր ցանկանում ստանձնել ղեկավարությունը դժվար պահին: Հենց այդ օրերին Լորդ Պենելը հայտարարեց. «Մարգարետ Թետչերը միակն է, ով կունենա համապատասխան տղամարդկային հատկանիշներ ղեկավարությունը գլխավորելու համար»: Ընտրությունները մնացին հետևում, Մարգարետ Թետչերը ստացավ ընտրողների 43,9 տոկոսի ձայներն ու 5 տարի ժամկետով ընտրվեց վարչապետ: Նա իշխանության գլուխ բարձրացավ հստակ պլաններով. «Ես միայն մեկ նպատակ ունեի` վերափոխել անգլիական հասարակությունը: Սովորական դարձած «օգնություն տվեք խնդրում եմ» մտածելակերպը փոխարինել «անենք ամեն ինչ ինքներս» մտածելակերպով,  «նստենք ու սպասենք» մտածելակերպը փոխարինել «արթնանաք և գործենք» գաղափարով»:

Կին լինելը հետապնդում էր նրան ամենուր, իսկ մի օր նա հստակ պատասխան տվեց բոլոր հարցերին. «Աշխատում եմ չհիշել, որ կին եմ, կենտրոնանում եմ պաշտոնիս վրա: Երբեք չեմ քնում 4-5 ժամից ավել: Այսպես թե այնպես, իմ կյանքը իմ գործն է: Շատերը աշխատում են, որ ապրեն, իսկ ես ապրում եմ աշխատելու համար»:

Թետչերը «երկաթյա կամք» դրսևորեց, վերընտրվեց ևս երկու անգամ, իսկ վերջում արդեն ուղղակի չէր կարող չհեռանալ: 1986-ին բամբասանքներ էին պտտվում այն մասին, թե իբր Թետչերը լուրջ տարաձայնություններ ունի թագուհու հետ: Sunday Times- ը գրում էր. «Նրանք շարունակ վիճում են արտաքին ու ներքին քաղաքականության մի շարք խնդիրների շուրջ»: Այդպիսի հոդվածներին հաջորդեց թագուհու պաշտոնական հերքումը, իսկ Թետչերը խոսեց միայն հեռանալուց հետո. «Ես միշտ համարել եմ, որ թագուհին իրավունք ունի միջամտելու երկրի քաղաքականությանը: Պատմությունները «երկու ազդեցիկ կանանց» միջեւ   ձևավորված կոնֆլիկտի մասին չափազանց լավն էին ինչ-որ մեկի կողմից չհնարվելու համար»:

1990-ականներին Մարգարետ Թետչերի դիրքերը թուլացան: Եվրոպական մեկ ընդհանուր դրամին  չանցնելու նրա կայացրած որոշումը էլ ավելի խարխլեց նրա հեղինակությունը կուսակցության ներսում, ինչից հետո Մայքլ Խեզելտայնը հայտարարեց, որ ցանկանում է ընտրվել կուսակցության առաջնորդ: Թեև ներքին քվեարկության առաջին փուլում հաղթեց Թետչերը, բայց Խեզելտայնը հավաքեց բավականաչափ ձայներ երկրորդ փուլի շանս ստանալու համար: Թետչերն ինչպես միշտ պայքարեց մինչև վերջին հնարավոր քայլը, բայց այս անգամ ստիպված էր հեռանալ թե' կուսակցության, թե' ղեկավարության ղեկից:

2003-ին նա կորցրեց նաև ամուսնուն: Կարելի է կարծել, թե նա պետք է անցներ պատմության գիրկը, բայց արի ու տես, որ ցայսօր սիրելի է մնացել Բրիտանական ժողովրդի համար: Բրիտանիայում մինչ օրս համարում են, որ առանց Թետչերի երկրի էկոնոմիկան երբեք ոտքի չէր կանգնի: Հենց այս հարգանքը Թետչերի անձի նկատմամբ թույլ տվեց նրան 2007-ին դառնալ առաջին վարչապետը, ում արձանը կյանքի օրոք կանգնեցվեց Բրիտանական պառլամենտի շենքում` իր իսկ քաղաքական կումիրի` Վինսթոն Չերչիլի արձանի դիմաց: Արարողությունից հետո Թետչերը հայտարարեց. «Ես, իհարկե, կնախընտրեի երկաթե արձան, բայց բրոնզն էլ վատը չէ. այն չի ժանգոտի»:

 

 

Ցանկացած կին, ով հասկանում է, թե ինչ խնդիրներ կարող են ծագել ընտանիքը ղեկավարելիս, կհասկանա պետական ստրուկտուրան ղեկավարելիս առաջացող բոլոր խնդիրները:

Եթե մտածում ես միայն ինչ-որ մեկին դուր գալու մասին, միշտ պիտի պատրաստ լինես զիջելու, իսկ այդպես ոչ մի բանի չես հասնի:

Աքաղաղը գուցե բարձր ձայն ունի, բայց ձուն, այնուամենայնիվ, հավերն են ածում:

Բուրգի գագաթին հասնելու համար պարզապես պետք է ամեն անգամ անցնել մի նոր աստիճան:

Անգամ Աստված գլուխ չի հանի, թե ինչու են մեզ մոտ ավելի արագ առաջ գնում նրանք, ովքեր իրականում հետ են շարժվում:

Պետք է լավ ուսումնասիրել թշնամուն: Այդ դեպքում հնարավոր է մի օր նրա հետ ընկերանալ:

Ես կմնամ այնքան, քանի դեռ չեմ հոգնի, իսկ չեմ հոգնի, քանի դեռ Բրիտանիայում ունեն իմ կարիքը:

Բնավ էլ պարտադիր չէ համաձայնել զրուցակցի հետ նրա հետ ընդհանուր լեզու գտնելու համար:

Ես շատ համբերատար եմ, կա միայն մի պայման. վերջում պիտի իմ ուզածով լինի:

 

Լարա Առաքելյան

 

Դիտվել է 11398 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
26-04-2024 05:44
Ապրիլի 25-ին Ռենե Զելվեգերը դառձավ է 55 տարեկան։ Ամերիկացի դերասանուհուն շատերը հիշում են անձնական կյանքում խնդիրներ և ավելորդ քաշ ունեցող Բրիջիթ Ջոնսի դերով, սակայն դերասանուհին ունի բազմաթիվ այլ հաջողված աշխատանքներ և երկու «Օսկար» մրցանակ։ Երկար տարիներ Ռենեի բախտը չի բերել միայն մեկ բանում՝ սիրո մեջ, բայց սա նույնպես անցյալում է, քանի որ շատ շուտով դերասանուհին ամուսնանում է։ 
26-04-2024 03:33
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կանանց 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գրիգորյանը մրցեց իռլանդացի Շենոն Սվինիի հետ: Գրիգորյանը զիջեց ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Սա նրա առաջին մեդալն է մեծահասակների պայքարում:
26-04-2024 02:39
Իրինա Շեյքը Թոմ Բրեյդիից բաժանվելուց հետո նոր սիրելիի է փնտրում։ Ռուս մոդելը շատ բարձր պահանջներ ունի՝ ընտրյալը պետք է լինի հարուստ ու հայտնի, ուստի պոտենցիալ թեկնածուները դեռ քիչ են։ «Իրինան սեր է փնտրում Եվրոպայում և Ամերիկայում, բայց մինչ այժմ նրա ցուցակում կա միայն մի փոքր խումբ։ Նրան հետաքրքրում են փառքով, գեղեցկությամբ և փողով տղամարդիկ»,- ասում է ինսայդերը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 613 անգամ
23.04.2024
Դիտվել է 176 անգամ
25.04.2024
Դիտվել է 110 անգամ
26.04.2024
Դիտվել է 67 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster