Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Չգեղեցկանալ կյանքի գնով. հետվիրահատական բարդություններ

16.02.2012

Պլաստիկ վիրահատությունները Հայաստանում հատկապես վերջին տարիներին բավական մեծ տարածում են գտել: Սակայն այդ «գեղեցկացնող» միջամտությունն իրականում այնքան էլ անվտանգ ու ապահով չէ: Հետվիրահատական շրջանում բազմաթիվ խնդիրներ կարող են առաջանալ ինչպես տեխնիկական սխալի պատճառով, այնպես էլ վիրահատվողի օրգանիզմի ռեակցիայից կախված: Հետվիրահատական բարդությունների մասին LN-ը զրուցեց «Սուրբ Մարիամ» առողջության կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Աշոտ Լյուդվիգովիչ Միքայելյանի հետ.

«Բարդություններ առաջանալու հավանականությունը շատ մեծ է յուրաքանչյուր վիրահատությունից հետո, այդ թվում' նաև պլաստիկ վիրահատությունից: Բարդություններ կարող են լինել սկսած հաճախորդի պատկերացումները չբավարարելուց, մինչև մահվան ելքով վիրահատություններ: Խնդիրներ կարող են առաջանալ ինֆեկցիաներից, գերարյունությունից, վերքերի ոչ շուտ լավացումից, անգամ նրանից, որ հիվանդը կարող է որևէ հիվանդություն իր օրգանիզմի հետ կապված թաքցնել: Մասնավորապես քթի վիրահատությունից հետո կարող է այն մի փոքր թեքություն ձեռք բերել, կարող են առաջանալ շնչառական խնդիրներ և այլն»: Մարմնի և դեմքի մյուս մասերի պլաստիկ վիրահատությունները ևս ուղեկցվում են հետվիրահատական բարդություններով: Ըստ Աշոտ Լյուդվիգովիչի քթից հետո իր պրակտիկայում երկրորդ տեղում է կրծքերի վիրահատությունը: «Կրծքերի պլաստիկ վիրահատությունից հետո ամենահաճախ հանդիպող բարդությունը հեմատոման է, երբ արյունը կուտակվում է մի տեղում: Կրծքերի մեծացման դեպքում հաճախ է պատահում նաև կոնտրակտուրա կոչվող բարդությունը, երբ օրգանիզմը առաջացնում է ձիգ կապսուլա, որը սկսում է շատ պնդացնել և ձգել կրծքերը»:

Իսկ երբեմն էլ այդ հետվիրահատական բարդությունները կարող են շատ ավելի լուրջ լինել, ինչպես 19-ամյա Սաթենիկ Միրզոյանի դեպքում: Աղջիկը քթի պլաստիկ վիրահատությունից հետո ընդհանուր անզգայացումից (նարկոզ) դուրս բերվելուց հետցնցումներ է ունեցել, ապա ընկել կոմայի մեջ: Շուրջ 4 ամիս շարունակ Սաթենիկի վիճակն անփոփոխ է: Նման դեպքերի հնարավորության մասին հիվանդին նախապես տեղյակ է պահում բժիշկը: «Ամբողջ աշխարհում ընդունված է այս ձևը, որ հիվանդը կլինիկայի հետ նախօրոք կնքում է պայմանագիր, որտեղ նշված են բոլոր հնարավոր և նույնիսկ անհնարին բարդությունները: Այնպես որ հիվանդը նախապես տեղյակ է հետվիրահատական բոլոր բարդությունների մասին»,- LN-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի պլաստիկ վիրաբուժների ասոցացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը:

Սակայն պայմանագիրը միշտ չէ որ ընթերցվում է հիվանդի կողմից: «Գրեթե ոչ մեկը չի կարդում պայմանագրի կետերը: Հիմնականում խնդրում են մոտավոր բացատրել' ինչ բարդությունների մասին է խոսքը: Մասնավորապես իմ հիվանդներին ես տեղեկացնում եմ բոլոր բարդությունների մասին, որոնք կարող են ի հայտ գալ վիրահատության ժամանակ և հետո»,- ասում է Աշոտ Լյուդվիգովիչը:

23-ամյա Աննա Ահարոնյանը դեռ 6 տարի առաջ էր որոշել վիրահատել քիթն ու լիարժեքության զգացում պարգևել ինքն իրեն: «Նախավիրահատական կոսուլտացիաներն արդեն անցել էի և ինձ մնում էր պայմանագիր ստորագրել կլինիկայի հետ, որպեսզի մոտ օրերս վիրահատվեմ: Ես և մայրս կարդացինք պայմանագրում նշված այն ամենի մասին, ինչ հնարավոր է պատահի վիրահատությունից հետո: Ես ուղղակի ապշած էի: Ինձ միշտ թվացել է,որ այն խաղ ու պար է. մտնում ես վիրահատարան, անցնում է երկու ժամ և դու ունենում ես հոյակապ արտաքին: Բայց այ բարդությունները ես հաշվի չէի առել»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Աննան: Աննան 6 տարի առաջ հրաժարվեց պլաստիկ վիրահատությունից, չնայած մինչև այժմ էլ երազում է փոքրիկ, հարթ քիթ ունենալու մասին. «Միգուցե կգա ժամանակ, երբ ես այդ քաջությունը կգտնեմ իմ մեջ, բայց հիմա ես պատրաստ չեմ վտանգելու իմ առողջությունն ու առավել ևս կյանքը, հանում գեղեցկության…»:

Իսկ եթե կարծում եք, որ այս հետվիրահատական բարդությունները ձեզ չեն սպառնում արտասահմանում վիրահատվելու դեպքում, շտապեմ հիասթափեցնել… «Ցավոք սրտի, ամբողջ աշխարհում նման բարդությունների որոշակի տոկոս կա: Մենք աշխատում ենք նույն մեթոդիկայով, ինչ ամբողջ աշխարհում: Այսօր Հայաստանում շատ լավ վիրաբուժներ կան, մասնավորապես պլաստիկ վիրաբուժներ, ովքեր գիտեն ինչպես աշխատել, նրանք պրոֆեսիոնալ են»,- հավատացնում է Արմեն Հովհաննիսյանը:

 

                                                                                                                                        Նելլի Ղարիբյան

 

Դիտվել է 13682 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1137 անգամ
20.10.2026
Դիտվել է 315 անգամ
21.10.2026
Դիտվել է 269 անգամ
22.10.2026
Դիտվել է 202 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster