Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Կյանքն այնքան պարզ չէ, ինչքան կարծում եք. ավելի պարզ է. ԻՐԻՆԱ ԱԼԵԳՐՈՎԱ

03.10.2012

Նա երկու նոտա անգամ երգել չէր կարողնանում, երբ ծնողները, այնուամենայնիվ, ուղարկեցին սովորելու երաժշտական դպրոցում: Պարզվեց, որ աղջնակն ունի զարգացած ներքին լսողություն: Հենց բնատուր տվյալներն էին, որ նա զարգացրեց անսահման նվիրման ու աշխատասիրության շնորհիվ և այսօր հպարտությամբ կրում է այնքան տիտղոսներ, որոնք նույնիսկ թվարկել ամբողջությամբ հնարավոր չէ:

Խորհրդային ու ռուսական էստրադային երգչուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, արմատներով հայուհի Իրինա Ալեգրովան իր մեծագույն երջանկությունն է համարում հենց այն, որ բախտի բերմամբ իր հոբբին նաև իր մասնագիտությունն է:

Իրինա Ալեգրովան ծնվել է Ռոստովում հայ թատերական ռեժիսոր, դերասան, Ալեքսանդր Գրիգորի Ալեգրովի և օպերայի նախկին երգչուհի, դերասանուհի Սերաֆիմա Միխայիլովնա Սոսնովսկայայի ընտանիքում: Հայրը սկզբում կրել է Սարգսյան ազգանունը, որը սակայն մինչև աղջկա ծնունդը փոխարինել է Ալեգրովով, որ իտալերենից  թարգմանվում է իբրև «ուրախ»: Իրինան ծննդյան պահից ստացել է Ալեգրովա ազգանունը, և թյուր է այն վարկածը, թե նրա իսկական անուն-ազգանունն է Ինեսա Կլիմչուկ:

 Ինչպես նրբորեն նկատել է երաժշտական մի քննադատ, Իրինայի ծնունդով Հայաստանն ունեցավ ծագումով հայ երկու խոշոր երգչուհիներ աշխարհի տարբեր վայրերում` Շերը և Ալեգրովան:

Կյանքի առաջին տարիներն Իրինան անցկացրել  է Ռոստովում, սակայն հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Բաքու, քանի որ ծնողները սկսել են աշխատել Բաքվի երաժշտական կոմեդիայի թատրոնում: Հենց Բաքվում անցկացրած տարիներն էլ կանխորոշել են Ալեգրովայի ապագան: Ծնողների մասնագիտության բերումով նրանց տանը հաճախ հյուրընկալվել են այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Գալինա Վիշնեւսկայան, Արամ Խաչատրյանը, Մուսլամ Մագոմաևը, Տատյանա Շմիգան: Հետագայում Իրինան խոստովանել է. «Մի անգամ, երբ ողջ այդ աստղաբույլը կրկին հավաքվել էր մեր տանը, ես հանկարծ խիզախեցի ու լուրջ ռիսկի դիմեցի` նստելով դաշնամուրի դիմաց ու կատարելով մի սերենադ: Անկեղծ ասած` այդ համարձակ քայլն անել ինձ դրդեց Մուսլամ Մագոմաևի էլեգանտությունն ու գեղեցկությունը: Իմ կատարումից հետո հենց նա առաջինն սկսեց խոսել իմ վոկալ տվյալների մասին: Բոլորի կողմից հարգված այդ մարդու կարծիքը զարմացրեց ծնողներիս, և պետք է խոստովանեմ, որ այդ կարծիքն էլ որոշեց ճակատագիրս»:

Հետագայում` Մագոմայևի մահից հետո, պատասխանելով մի  հարցի, թե արդյոք իրենց մեջ եղել են սիրային հարաբերություններ, Իրինան ասել է. «Փակեցինք թեման, և գիտե՞ք ինչու: Ես միշտ նշել եմ, որ նա մեծ դեր է խաղացել իմ կարիերայում, բայց երբեք չեմ խոսել անձնական հարաբերությունների մասին, իսկ նրա մահից հետո, առավել ևս, չեմ խոսի»:

Ալեգրովան ամուսնացել է բավական վաղ` 18 տարեկան հասակում, բայց հետո խոստովանել է, որ այդ ամուսնությունը սխալմունք էր, քանի որ ինքը ամուսնացել էր` վրեժ լուծելու համար մանկության տարիների իր սիրուց: Ինչևէ, ամուսնությունը Ալեգրովային դուստր պարգևեց: Աղջկա անունը Լալա դրեցին, իսկ հայրը շուտով իր համար այլ կին գտավ ու խզեց կապը նախկին ընտանիքի հետ: Աղջկա ծնունդից երկու տարի անց Ալեգրովան թողեց նրան իր մոր խնամքին ու մեկնեց Մոսկվան գրավելու:

1970-ականներին Իրինա Ալեգրովայի անունն արդեն կարելի էր լսել Ռուսաստանի որոշ վայրերում, բայց հանկարծ, երբ հաջողության տանող ճանապարհն ընտրված էր, նա հետ կանգնեց. «1982-ին ռեալ ստեղծագործական ճգնաժամ ապրեցի: Թողեցի էստրադան և պատրաստվում էի հրաժարվել երգչուհու կարիերայից ընդհանրապես: 9 ամիս շարունակ ես տորթեր էի թխում ու տնային տնտեսուհու կյանքով ապրում: Եվ ասեմ Ձեզ` վատ չէր ստացվում», - պատմում է երգչուհին:

9 ամիս անց ստեղծագործական ճգնաժամը հաղթահարվեց ու Իրինան գործի անցավ իրեն բնորոշ աշխատասիրությամբ: 1983-84 թվականներին նա աշխատեց ռեստորաններում ու հյուրանոցներում, որտեղ էլ շուտով ծանոթացավ երիտասարդ պրոդյուսեր Վլադիմիր Դուբովիցկիի հետ, ով էլ նրան տարավ լսումների Օսկար Ֆելցմանի մոտ:

Ֆելցմանը Ալեգրովայի համար գրեց  «Երեխայի ձայնը» երգը, որով երգչուհին առաջին անգամ հայտնվեց «Տարվա երգ» մրցանակաբաշխության բեմին: Սակայն Իրինայի սոլո-կարիերան ընդհատվեց դեռ չսկսված: Նա մտավ Վլադիմիր Դուբովիցկիի  «Էլեկտրոկլուբ» խմբի մեջ ու ձայնագրեց բազմաթիվ երգեր խմբի կազմում: Կա վարկած, թե այդ տարիներին Իրինայի ու Վլադիմիրի միջեւ եղել են սիրային հարաբերություններ: Ինչևէ, 1990-ին նրանց ուղիները բաժանվեցին: Իրինան լքեց խումբը և անցավ սոլո-կարիերայի, իսկ Վլադիմիրը շատ շուտով ամուսնացավ Տատյանա Օվսիենկոյի հետ: «Էլեկտրոկլուբում ես անում էի այն, ինչ իրենց էր պետք և ոչ թե ինձ: Երբ սկսեցի համագործակցել Իգոր Նիկոլաևի հետ, նրա երգերը սկսեցին տհաճություն պատճառել խմբի անդամներին: Նրանք ասում էին` ադ երգերը «Էլեկտրոկլուբ»-ին համապատասխան չեն, բայց ես էլ գիտակցում էի, որ փոխարենը դրանք ինձ էին համապատասխան: Մի խոսքով, ես լքեցի խումբը: Լքեցի` ձեռքերումս որպես լուսատու պահելով Իգոր Նիկոլաևի «Թափառականը» », - պատմում է երգչուհին:

Ի դեպ, ինչպես Ալեգրովան բազմիցս ասել է, իր կյանքի որևէ էտապ անիմաստ չի անցել: «Էլեկտրոկլուբը», ըստ էության, տվեց նրան մի բան, առանց որի նա գուցե չէր դառնա այն, ինչ կա. «Ես շնորհակալ եմ կյանքիս բոլոր էտապներից: Բոլորն էլ ինչ-որ բան տվել են ինձ: Օրինակ` «Էլեկտրոկլուբում»  աշխատանանքի ժամանակ ես խզեցի ձայնալարերս, որի արդյունքում էլ ձայնս ձեռք բերեց իմ երազած խռպոտությունը»:

Նրա խռպոտ ձայնը գրավեց հանդիսատեսի սիրտը: Սկզբում նրա ողջ երգացանկը կազմված էր միայն «Թափառական»-ից, բայց շատ շուտով հիթային երգերը սկսեցին հաջորդել մեկը մյուսին` «Լուսանկար», «Չկար տխրություն»,  «Մի հեռացիր, սեր» և այլն:

Հաջողությունը շռնդալից էր: Դա Ալեգրովան բացատրում է նրանով, որ երգն իր համար ապրելակերպ է. «Ես կին չեմ, որը երգում է, ես կին եմ, որն ապրում է երգելով»:

Նրա երգացանկում միանգամից զգացվեց մի բնորոշ գիծ` կնոջ ճակատագրի դժվարության նկարագրություն, բայց արի ու տես, որ Ալեգրովայի անձնականը շատ չտարբերվեց իր երգերի հերոսուհիների ճակատագրերից: 1993-ին նա ամուսնացավ պարող Իգոր Կապուստայի հետ, ու էլի անհաջող: 

 Մինչդեռ ամեն ինչ այնքան լավ էր սկսվել… Կապուստան ինքն է պատմում սկզբի մասին. «Երբ հադիպեցի Իրինային, ապրում էի Տանյա անունով մի կնոջ հետ: Նկատում էի, որ այդ շքեղ կինը` Ալեգրովան, անտարբեր չէ իմ նկատմամբ, Տանյան էլ շարունակ խանդում էր: Վերջինիս լուռ խանդը շուտով փոխակերպվեց  սկանդալներ սարքելու մշտական սովորության: Մի անգամ  հերթական սկանդալից գլուխս կորցրած դուրս թռա տնից, տան դիմաց տեսա Իրինայի մեքենան, նստեցի,  ու մենք միասին հեռացանք: Հենց այդ դեպքի հաջորդ օրը նա ձայնագրեց «Առևանգիչ» երգը, որը  բեմ  բարձրացրեց արդեն մեկ շաբաթ անց»:


Իգորը սիրում էր Ալեգրովային, բնորոշում  նրան իբրև մի կնոջ, ով հայացքով կարող է սյուներ շարժել, բայց հենց այդ կնոջից նա հեռացավ ու թողեց անգամ պարը, անգամ հայրենի քաղաքը, թողեց տունը, որ կառուցել էր սեփական ձեռքերով, նա հեռացավ` վերցնելով միայն այն, ինչով մտել էր Ալեգրովայի կյանք` ատամի խոզանակը: Հետո, երբ ռուս լրագրողները գտան նրան և այնուամենայնիվ հարցրեցին Ալեգրովայից բաժանվելու մասին, նա պատասխանեց. «Իրինան հիանալի մարդ է, բայց ունի մա անտանելի բնավորություն` նա իր կյանք է թողնում բացարձակապես բոլորին: Վարսահարդարներ, վարորդներ, ընկերներ… բոլորը մտնում էին մեր կյանք ու տնօրենի իրավունքով խորհուրդներ տալիս: Իրինան ընդունում և հետևում էր բոլորի խորհուրդներին, մինչդեռ նրանց մի մասը մտերմանում էր մեր ընտանիքի հետ պարզապես գումարի համար: Միակ մարդը, ով ուզում էր և արժանի էր ընտանիքի ընկեր դառնալու, Իգոր Կրուտոյն էր, ում Իրինան վանում էր անասելի ուժով: Ես անընդհատ փորձում էի հաշտեցնել նրանց… եկավ մի պահ, երբ պարզապես հոգնեցի»:

Կթվա, թե սա էր բաժանման ողջ պատճառը, բայց արի ու տես, որ մի քիչ տաքանալով Իգորը, այնուամենայնիվ, խոստովանել է իրական պատճառը. «Գիտե՞ք`  նրա դուստրը` Լալան, պարզապես նախանձում էր, նյարդայնանում այն մտքից, որ ինքն ապրում է տատիկի երկուսենյականոցում, իսկ մենք` առանձնատանը: Փոխարենը հիմա Իրինայի ողջ սերն ու կարողությունը նրանն է: Ասում են՝ ջուրը քար է ծակում: Մեր հարաբերություններում այդ ջուրը նրա դուստրը եղավ»:

Հիմա էլ Իրինան ապրում է ստեղծագործական բուռն կյանքով, շարունակ մեկնում է համերգային շրջագայությունների, նա Ռուսաստանի` համերգներով ամենաշատ շրջագայած աստղն է, ու երբ հետադարձ հայացք է գցում ապրածին, պատկերավոր համեմատում է իրեն մեծ ու սարսափելի անտառում հայտնված փոքրիկ աղջկա հետ. «Եթե կարճ նկարագրեմ կյանքս, ապա կստացվի այսպես… Ապրում էր մի փոքրիկ աղջիկ, ով մեծացել էր բարի ու տաղանդավոր մարդկանց կողքին: Հետո նա հանկարծ ընկավ մեծ ու սարսափելի մի անտառ: Իմացավ` ինչ է անազնվությունը, դավաճանությունը, կեղտը: Նրա առաջ մի մեծ, ծանր դուռ էր կանգնած, որից նա ուզում էր ներս մտնել ուղղակի ասելու համար` «Խնդրում եմ պարզապես լսեք ինձ: Գուցե ես ինչ- որ բան կարողանում եմ»: Բայց ինքը չէր կարողանում բացել դուռը, և որևէ մեկն էլ չէր ուզում օգնել նրան: Աստիճանաբար ուսով հրելով` նա կարողանում է ինքնուրույն բացել ծանր դուռն ու ներս անցնել»:

 

 

Սերը հավերժ, չհանգչող վախն է սիրելիի մահվան առաջ:

Շրջագայող կին` սա է իմ տեսակը, ու այն լավագույնը չէ սիրող տղամարդու համար:

Խնդիրներ միշտ էլ առաջանում են, բայց երբ ես բեմի վրա եմ լինում, դրանք հեռանում են հեռու, հեռու…

Երգը չեմ կարող աշխատանք համարել, քանի որ այն իմ երջանկությունն է:

Աշխատում եմ որևէ մեկի հետ չմտերմանալ հետագայում չհիասթափվելու համար:

Չեմ սիրում իմ մեղմությունն ու անհամարձակությունը: Ես հետզհետե ավելի ու ավելի եմ համոզվում, որ որոշ հարցերում պետք է մի քանի անգամ ավելի կոշտ լինել:

Երբ հարցնում են` որ ազգին եմ պատկանում, չեմ պատասխանում: Հիմա բոլոր երկրներն այնքան պատերազմական են տրամադրված իրար նկատմամբ, որ գլուխ չեմ հանում` ով է ճիշտ, ով` սխալ: Միայն թե չեմ ուզում որևէ մեկին նեղացնել:

Իմ կյանքում հիմա մի էտապ է, երբ ես պետք է փակեմ բերանս: Ես այդպես եմ կոչում դիետաները:

Լրագրող. «Դուք հիշու՞մ եք Ձեր հարսանիքը»:  Իրինա. «Ո՞րը` առաջի՞նը, երկրո՞րդը, թե՞ երրորդը»:

Կյանքը այնքան պարզ չէ, ինչքան կարծում եք. այն ավելի պարզ է:

 

Լարա Առաքելյան

Դիտվել է 8013 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 381 անգամ
17.04.2024
Դիտվել է 269 անգամ
18.04.2024
Դիտվել է 203 անգամ
19.04.2024
Դիտվել է 170 անգամ
23.04.2024
Դիտվել է 70 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster