Մայքլ Ջեքսոնի աղջիկը կրկնօրինակում է Մայլի Սայրուսին
02.10.2012
Մայքլ Ջեքսոնի աղջիկն ակնհայտորեն ձգտում է իր ճանաչվածությամբ հասնել հայրիկին: Ճիշտ է, նա դեռ բավարարվում է քչով, իսկ հանրության ուշադրությունն է իր վրա սեւեռել աղջկան դեռեւս հաջողվում է ոչ թե տաղանդով, այլ իմիջային փոփոխություններով: Փերիսը որոշել է նմանվել իր եւ բոլոր դեռահասների կուռքին՝ Մայլի Սայրուսին (Miley Cyrus):
Նա կտրել է երկար մազերը Մայլիի սանրվածքի օրինակով, իսկ աչքերը ներկում է մուգ սեւ, դարձյալ ինչպես սիրելի երգչուհին: Այս իմիջով լուսանկարը Փերիս Ջեքսոնը հրապարակել է իր թվիթերյան էջում եւ արժանանալով երկրպագուների բացասական գնահատականին, արձագանքել. «Պատկերացրեք, թե մազերս կտրել եմ բարեգործական նպատակներով»:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2708 անգամ
|