Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Աչքերի տակ առաջացող պարկեր, մաշկի մգություն. ինչպես պայքարել

01.10.2012

Հաճախ կարելի է հանդիպել գեղեցիկ կանանց, որոնց արտաքինից դատելով՝ հստակ երևում է` միշտ հետևում են իրենց ու խնամում, բայց կա մի խնդիր, որի լուծումը չենի կարողանում գտնել: Խոսքը վերաբերում է աչքերի տակ առաջացած պարկիկներին: Պարկիկները կարող են առաջանալ գենետիկայի կամ սխալ կենսակերպի պատճառով: Առաջինի դեպքում աչքերի նման տեսքը բնական է ու փոխանցվում է մորից զավակներին, իսկ երկրորդ դեպքի պատճառները հազարավոր են: Մենք պարկիկների առաջացման տեղիք ենք տալիս, երբ առանց հատուկ ակնոցների ժամեր ենք անցկացնում համակարգչի դիմաց, հազվադեպ ենք լինում բնական միջավայրում, պարբերաբար օգտագործում ենք ալկոհոլային խմիչքներ: Աչքերի տակ պարկիկների առաջացման պատճառ կարող են լինել նաև վատ սնունդը, օրգանիզմում ջրի ավելցուկը, սթրեսը:

Իսկ ինչպե՞ս պայքարել աչքերի պարկիկների դեմ: Ահա մի քանի խորհուրդ:

1. Չորացրած երիցուկի մեկ ճաշի գդալը եռացրեք մեկ բաժակ ջրում, թողեք, որ 15 րոպե թրմվի, ապա ստացված լուծույթով աչքերին թրջոցներ դրեք 10-15 րոպե:

2. Նույն մեխանիզմով կարելի է թրջոցի մեկ այլ բաղադրատոմս ստանալ: Այս դեպքում մեկ բաժակ ջրում է պետք է եռացնել ոչ միայն երիցուկ, այլև սև կամ կանաչ թեյը:

3. Կարտոֆիլը ևս հիանալի մեթոդ է' պայքարելու աչքերի տակ առաջացած պարկերի դեմ: Կարտոֆիլի օգտագործման լավագույն ձևը այս դեպքում որևէ բանի հետ այն չխառնելն է: Պարզապես մաքրեք կարտոֆիլը, լվացեք, կտրատեք շրջանաձև, պառկեք և շրջանակներից երկուսը դրեք աչքերին 20-25 րոպեով:

4. Նույն կերպ աչքերին կարելի է դնել նաև կտրատած վարունգ:

5. Կարելի է պատրաստել նաև հատուկ սառույց աչքերի համար: Այդ նպատակով վերցրեք մեկ ճաշի գդալ չորացրած երիցուկ, եռացրեք այն մեկ բաժակ ջրում, ծածկեք և թողեք մինչև ամբողջական սառեցումը: Հետո ստացված թուրմը լցրեք սառույցի կաղապարների մեջ ու տեղափոխեք սառնարան: Երբ սառույցները պատրաստ կլինեն, դրանցով պարզապես մերսեք աչքերի մաշկը:

6. Սառույց ստանալու համար կարելի է օգտագործել նաև հասարակ հանքային ջուրը:

7. Մաղադանոսի արմատները մանր կտրատեք կամ անցկացրեք մսաղացով: Վերցրեք մեկ ճաշի գդալ արմատ, որին ավելացրեք 2 ճաշի գդալ կանաչ թեյի լուծույթ: Ստացված խառնուրդը դրեք աչքերին, թողեք 20 րոպե, ապա մաքրեք բամբակով' թաթախված կանաչ թեյի մեջ:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 14951 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ապահովել լողախցիկի կատարյալ մաքրություն

07.05.2025
Պարզ եղանակներ՝ լողախցիկը մաքուր և գրավիչ պահելու համար։

Չափազանց վաղ. ինչու են որոշ մարդկանց մազերը ճերմակում 18 տարեկանից

09.04.2025
Մելանինն այն պիգմենտն է, որից բաղկացած են մարդու մազերը: Երբ այն օրգանիզմում դադարում է արտադրվել, մազերը կորցնում են գույնը և դառնում թափանցիկ, այսինքն՝ ճերմակ։

Ինչպես տունը լցնել հաճելի բուրմունքով. 3 արդյունավետ տարբերակ

27.03.2025
Տան հոտերն անտեսանելի մոգություն են, որոնք ստեղծում են հարմարավետություն, ազդում տրամադրության վրա և տարածքը դարձնում իսկապես ձերը:

Ինչպես երկարացնել կանացի գուլպաների կյանքը. փորձարկված խորհուրդներ

05.03.2025
Սառեցնելը, խոնավացնելը և լաքով վերանորոգելն ապացուցված մեթոդներ են, որենք կօգնեն երկարացնել բարակ նեյլոնե գուլպաների կյանքը:

Ինչպես ազատվել աչքերի տակի պարկերից. շտապ օգնության ընթացակարգեր

07.02.2025
Անքուն գիշերից կամ բուռն խնջույքից հետո դուք պետք է հնարավորինս արագ կարգի բերեք ձեզ: Առաջին բանը, որը ցույց է տալիս հոգնածությունը, աչքերի տակ առաջացած պարկերն են։

Ինչից են նրանք վախենում. կենդանակերպի յուրաքանչյուր նշանի գաղտնի վախերը

31.01.2025
Մենք բոլորս էլ բախվում ենք տագնապների, և դրանց էությունը հասկանալն ու դրանց հետ աշխատելը միայն մեզ ավելի ուժեղ և ներդաշնակ է դարձնում: Այս առումով աստղերը ձեզ կարող են ուղղություն ցույց տալ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-05-2025 11:02
Հնդկաստանի Թելանգանա նահանգում շարունակում է ընթանալ «Միսս Աշխարհ» հեղինակավոր գեղեցկության մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է 19-ամյա Ադրինե Աճեմյանը: Մրցույթը մեկնարկել է մայիսի 7-ից: Մինչ եզրափակիչ շոուն, որը կայանալու է մայիսի 31-ին, մասնակիցներն անցնում են մի շարք փուլերով, դրանցից մեկը Տաղանդի փուլն է: Ադրինե Աճեմյանը «Միսս Աշխարհ»-ի տաղանդի փուլի քառորդ եզրափակչում է:
20-05-2025 10:59
Պիերպաոլո Պիչոլին նշանակվել է Balenciaga-ի նոր ստեղծագործական տնօրեն, հաղորդում է WWD-ն։ 57-ամյա իտալացի նորաձևության դիզայները կփոխարինի Դեմնա Գվասալիային, ով այս տարվա մարտին տեղափոխվեց Gucci:
20-05-2025 10:24
Միացյալ Նահանգների և Հորդանանի գիտնականների միջազգային խումբը կապ է հայտնաբերել արյան խմբի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականության միջև։ Պարզվել է, որ A արյան խումբ ունեցող կանայք 18%-ով ավելի շատ ենթակա այդ հիվանդությունը զարգացնելու վտանգին, քան O արյան խումբ ունեցողները: Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ արյան A խումբը ՝ գենետիկ նախատրամադրվածության և կենսակերպի հետ մեկտեղ կարող է լրացուցիչ ռիսկի գործոն դիտարկվել։ 
20-05-2025 08:54
Քեյթ Ուինսլեթի դուստրը՝ 24-ամյա Միա Թրիփլթոնը, առաջին անգամ անցել է Կաննի կինոփառատոնի կարմիր գորգով։ Նա ներկայացրել է «Փյունիկյան սխեման» ֆիլմը, որում խաղացել է գլխավոր դերերից մեկը։

 
20-05-2025 02:27
Playboy-ի նախկին մոդելներ և երկվորյակ քույրեր Կարիսա և Քրիստինա Շենոնները Fox News Digital-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել են Հյու Հեֆների առանձնատանն իրենց կյանքի ցնցող մանրամասների մասին։ Թեև նրանց կյանքը հանրության առջև հեքիաթի էր նման, շքեղության հետևում իսկական պայքար էր տիրում՝ դավաճանության, հոգեբանական տրավմաների և սեփական ինքնության կորստի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.05.2025
Դիտվել է 663 անգամ
14.05.2025
Դիտվել է 656 անգամ
19.05.2025
Դիտվել է 598 անգամ
15.05.2025
Դիտվել է 540 անգամ
17.05.2025
Դիտվել է 380 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster