24-ամյա գեղեցկուհին նշանակվել է ֆուտբոլային թիմի մարզիչ (ֆոտո)
28.09.2012
Խորվաթիայում ֆուտբոլի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել 24-ամյա մոդել, կանանց Խորվաթիայի ազգային հավաքականի նախկին խաղացող Տիանա Նեմչիչը։ Նա կմարզի երկրի առաջնության 5-րդ դիվիզիոնում հանդես եկող «Վիկտորյա Վոյակովիչ» թիմը, հաղորդում է Metro-ն։
Նեմչիչի խոսքով` ֆուտբոլիստները լսում են իրեն եւ ոչ մի խնդիր չեն ստեղծում։
Նշենք, որ Նեմչիչը տարբեր հարցումների արդյունքով մի քանի անգամ ճանաչվել է Խորվաթիայի ամենագեղեցիկ մարզուհիներից մեկը։
NEWS.am Sport Դիտվել է 2967 անգամ
|