Քայլի Մինոուգը Flower («Ծաղիկ») երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակում երկրպագուներին է ներկայացել անտառային հիասքանչ փերու կերպարում: Թափանցիկ, թեթեւ զգեստով նա շրջում է անտառում, փարվում արեւի շողերին եւ երգում: Timebomb տեսահոլովակից հետո հավանաբար Քայլին հասկացավ, որ իրեն ավելի շատ սիրում են նուրբ, ռոմանտիկ կնոջ կերպարում, ինչին էլ վերադարձավ այս՝ նոր տեսահոլովակում:
Նա վերջերս ուժերը փորձեց նաեւ կինոյի ոլորտում. Քայլիի դերակատարմամբ ռեժիսոր Լեո Կարակասի Holy Motors ֆիլմը բավական լավ ընդունելություն ունեցավ:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: