Գիրք կարդալու նոր տեխնոլոգիա
26.09.2012
Բոլորիս էլ ծանոթ է իրավիճակը, երբ հատկապես հաստափոր գրքերի ընթերցանության ժամանակ թերթերն ասես անկառավարելի են դառնում ու խանգարում կենտրոնանալ: Մենք անընդհատ շեղում ենք ուշադրությունը' ինչ-որ ծանր բան դնելով գրքի վրա, որպեսզի թերթերը չշարժվեն:
Այժմ այս խնդիրը կարելի է համարել լուծված: Յուրօրինակ հարմարանքը, որ դրվում է ձեռքի բութ մատի վրա, կօգնի կառավարել «անհնազանդ» թերթիկները: Որոշ երկրներում այս իրը վաճառվում է, բայց համաձայնեք, որ նմանատիպ հարմարանք կարելի է փորձել ստանալ նաև ձեռքի տակ եղած միջոցներով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7800 անգամ
|