Քանյե Ուեսթը պատրաստ է հանուն կարիերայի զոհել ամեն բան, անգամ՝ Քիմ Քարդաշյանի «ախորժելի» կազմվածքը: Ռեպերը, ով միաժամանակ դիզայներ է, որոշել է ընկերուհուն՝ Քիմին, դարձնել իր արտադրած հագուստեղենի բրենդի դեմքը, բայց դրա համար նա պետք է նիհարի…
Քանյե Ուեսթի փորձարկումները հագուստի դիզայնի ոլորտում մինչեւ հիմա առանձնապես հաջողություններ չեն ունեցել, բայց նա համառում է: Հավանաբար նաեւ հիշել է, որ ինքը հանդիպում է Հոլիվուդի ամենաաստղային կանանցից մեկի հետ եւ որոշել նրան ներգրավել սեփական բրենդի առաջխաղացման մեջ: Բայց այ քեզ դժբախտություն… Պարզվում է՝ հագուստները նախատեսված են առավել բարակիրան լեդիների համար: Սակայն Քիմն արդեն տվել է իր համաձայնությունը եւ թվիթերյան էջում հայտնել, որ անցնում է Քանյեի առաջարկած՝ լիմոնի հյութի դիետային: Լուրին արդեն արձագանքել են երկրպագուները՝ մտավախություն հայտնելով, որ նիհարելու դեպքում Քարդաշյանը կկորցնի ողջ հմայքը:
27-04-2026 13:56 Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57 Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
24-04-2026 00:13 Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22 Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: