Victoria's Secret-ի ամենահայտնի հրեշտակներից մեկի` Ադրիանա Ֆրանչեսկա Լիմայի անունը զանգվածային լրատվության միջոցներում հաճախ հիշատակվում է որպես մոլորակի ամենագեղեցիկ կնոջ անուն: Նրա կազմվածքն է՝ 85-59-85, հասակը 178 սմ է, քաշը` 51 կգ: Ըստ Forbes-ի 2011 թվականի տվյալների` Ադրիանա Լիման չորրորդ ամենաբարձր վարձատրվող մոդելն է Ժիզել Բյունդխենից, Հայդի Կլումից ու Քեյթ Մոսից հետո: Նրա եկամուտը միայն 2010 թվականին կազմել է 8 մլն դոլար:
Գեղեցկուհին ծնվել է 1981 թվականի հունիսի 12-ին Բրազիլիայի Սալվադոր քաղաքում: Վաղ տարիքում կորցերել է հորը, որի մասին հետո ասել է.«Կյանքնառանցհորերբեմնանտանելիէրթվում: Չգիտեմ` իմմեղքնէարդյոք, որնրամասինգրեթեոչինչչգիտեմ: Փոխարենըեսսիրումեմմայրիկիս: Իմունրամիջեւ այնքանամուրկապկա, որչկաշատմայրերիուդուստրերիմիջեւ, հենցդաէլտալիսէիրարդյունքնիմկյանքում»:
Մոդելային կարիերան սկսել է 13 տարեկանում, երբ նրան նկատել է բրազիլական մոդելային գործակալություններից մեկի ղեկավարը: Նույն տարիքում Ադրիանան հաղթել է Ford Supermodel բրազիլական մրցույթում, իսկ հետո երկրորդ տեղն է զբաղեցրել Supermodel of the World միջազգային մրցույթում:
Արդեն 15 տարեկանում Ադրիանան տեղափոխվում է Նյու Յորք և պայմանագիր ստորագրում Elite Model գործակալության հետ: Նա թողնում է հայրենիքն ու տունը և հետագայում խոստովանում, որ հենց այդ քայլով է այնքան բան սովորել, որ չեն սովորեցնում և ոչ մի դպրոցում. «Ես առաջին հերթին սովորեցի պատասխանատվություն կրել, երբ թողեցի ընտանիքս ու միայնակ տեղափոխվեցի օտար երկիր, որի լեզվին անգամ չէի տիրապետում: Միշտ էլ անհարմար եմ զգացել իմ վատ խոսակցականի պատճառով, ինչն էլ ստիպել է ինձ սովորել գայթակղիչ ժպիտով լցնել այդ բացը»:
Նյու Յորք տեղափոխվելու օրվանից նա պարբերաբար հայտնվում է Vogue (Italy, UK, U.S., Germany), I-D (UK), և MarieClaire (Italy, Brazil) ամսագրերի շապիկներին: Անընդհատ ֆոտոխցիկների փայլով ողողված լինելու ուրախությունը շատ շուտով փոխակերպվում է գիտակցությանը, որ փոքրիկ աղջնակը բոլորովին միայնակ է մի մեծ բիզնեսում. «Ցանկացած աշխատանք ունի իր բացասական կողմերը: Սկզբում ինձ ուրախալի էր թվում, որ ասես ապրում եմ ինքնաթիռում: Ժամանակի ընթացքում հասկացա, որ ես անգամ ճամպրուկներս դասավորելու իրավունք չունեմ, քանի որ ամեն վայրկյան կարող են կանչել բոլորովին օտար մի երկիր: Բացի դա, այս մասնագիտությունը դաժան է: Սկզբում հաճախ մարդիկ ինձ կոպիտ էին վերաբերում, ու քանի որ դեռ երիտասարդ էի, չէի կարողանում պաշտպանել ինձ», - հիշում է թոփ-մոդելը:
Ինչևէ, Ադրիանան հաղթահարում է այն, ինչի պատճառով շատերը ուղղակի լքում են մոդելային բիզնեսն ու մոռացվում: Նա իբրև առաջաբան ընտրում է «Պետքէմիշտվստահլինելսեփականուժերին,չափազանցվստահ» խոսքն ու առաջ շարժվում: Նրա կարիերան սկսում է արագ զարգանալ, ու թեև արդեն այդ տարիներին նա առաջատար բրենդների ու դիզայներների ուշադրության կենտրոնում էր, չի կարելի ասել, թե հայտնի էր աշխարհին:
Իսկ փառքը նրա մոտ եկավ միայն այն ժամանակ, երբ նա դարձավ Victoria’s Secret-ի հրեշտակներից մեկը: Պայմանագիր ստորագրելով այդ հայտնի բրենդի հետ` 2001 և 2003 թվականներին նա մասնակցեց Victoria’s Secret Angels հեռուստատեսային հաղորդման նկարահանումներին, իսկ 2004-ին գրավեց զլմ-ների ուշադրությունը` հայտնվելով Victoria’s Secret-ի գովազդային հոլովակներից մեկում երաժիշտ Բոբ Դիլանի հետ: Այդ գովազդային հոլովակում Ադրիանա Լիման քայլում է Վենետիկում բրենդային հրեշտակի թևերով, աչք շոյող ներքնազգեստով ու չափազանց բարձր կրունկներով:
Այդ կերպարը դժվար էր չհիշել: Ադրիանա Լիման մեկընդմիշտ ամրագրեց իր անունը ամենահայտնի հրեշտակների շարքում ու դարձավ հայտնի ողջ աշխարհին: Փառքն իր հետ բերեց գումար, իսկ գումարը` հնարավորություն կյանքի կոչելու վաղեմի երազանքը` օգնելու մանկատան երեխաներին: Մինչ օրս էլ նա անդամակցում է մի բարեգործական կազմակերպության, որն օժանդակում է Սալվադորի Caminos Da Luz մանկատան սաներին:
Չնայած հնարավորություններին ու փառքին` Ադրիանա Լիման շարունակում է համարվել աշխարհի ամենահամեստ մոդելներից մեկը: Նրա անվան շուրջ երբեք սկանդալներ չեն հյուսվում, նա անգամ չի մասնակցում մոդելային աշխարհի գիշերային հավաքներին` փոխարենը նախընտրելով առանձնանանալ ինքն իր հետ: Մի առիթով նա խոստովանել է, որ սիրում է «պարզ մարդկանց» ու հավելել. «Մոդելայինբիզնեսըլիքնէանազնիվմարդկանցով, որոցիցեսմինչևկոկորդսկուշտեմ»:
Նրա անձնական կյանքը ևս աչքի չի ընկնում սկանդալներով ու աղմկահարույց փաստերով: 2002-ին նա նշանվել էր Լենի Կրավիցի հետ, ումից բաժանվեց մեկ տարի անց: Հետո որոշ ժամանակ հանդիպեց Ավստրալիայի արքայազն Գանս-Ադամ Լիհտենշտեյնի հետ, ումից բաժանվելուց հետո հայտարարեց, որ երբեք էլ տղամարդկանց պակաս չի զգացել, պարզապես չի գտնում իրոք արժանի մեկին. «Ես հավատում եմ, որ սերը մեկ անգամ է գալիս: Երբեմն կարելի է սխալմամբ կարծել, թե այն արդեն եկել է, բայց անցնում է որոշ ժամանակ ու հասկանում ես` դեռ ոչ»: Նրա հետ սիրավեպի մասին իրոք շատ տղամարդիկ են երազել: Պամելա Անդերսոնի նախկին ամուսին, սկանդալային Թիմի Լին այդ շարքում թերևս առաջինն է: Մի օր նա պարզապես հայտարարեց, որ չի ամուսնանա այնքան ժամանակ, մինչև Ադրիանան չհամաձայնի իր հետ լինել: Վերջինս, սակայն, հայտնեց զլմ-ներին, որ որևէ կապ չի ցանկանում ունենալ սկանդալային վարքագծով հայտնի ռոքերի հետ:
Որոշ ժամանակ անց`2008 թվականին, Ադրիանայի կյանքում հայտնվեց այն արժանին, ում սպասում էր: Հայտնի թոփ-մոդելի ընտրյալը բասկետբոլիստ Մարկ Յարիչն էր:
Նրանք հանդիպեցին գրեթե մեկ տարի և 2009 թվականի փետրվարի 14-ին` Սրբ Վալենտինի օրը, ամուսնացան: Հարսանիքը ևս համեստ էր` թեթև հավաքույթ Վայոմինգում: Ինչպես ամուսնանալու, այնպես էլ առաջնեկին լույս աշխարհ բերելու շուրջ զույգը երկար չմտածեց: Ադրիանա Լիմայի ու Մարկ Յարիչի դստրիկը, որին կոչեցին Վալենտինա Լիմա-Յարիչ, ծնվեց հենց պսակադրության տարում` 2009 թվականի նոյեմբերի 15-ին:
Աշխարհը հիացմունքով տեսավ, թե ինչպես գեղեցկուհու արտաքինը ոչ միայն չտուժեց, այլև ավելի կանացի դարձավ առաջնեկի ծնունդից հետո: Իսկ նա առանց որևէ մեծամտության կիսվեց աշխարհի կանանց հետ իր սննդակարգով, որն օգնել էր հղիությունից հետո ռեկորդային ժամկետում վերադարձնել 85-59-85 չափանիշներով կազմվածքը:
Ադրիանան խորհուրդ տվեց բոլոր հենց նոր մայրացած կանանց հրաժարվել արագ սնունդից, հացից, մակարոնեղենից, յուղոտ լցոններից ու սոուսներից, փոխարենն ավելի շատ օգտագործել մրգեր, բանջարեղեն, յոգուրտներ, անյուղ պանիր, լոբազգիներ ու ձկնեղեն: Ընդհանուր առմամբ, Ադրիանա Լիմայի կարիերան չի պարտադրում նրան որևէ սննդակարգ, և ինքն էլ հեշտությամբ չի համակերպվում դիետաների հետ. «Եսփորձումեմղեկավարելիմսննդակարգը, բայցիրականումդաինձմոտշատվատէստացվում: Անցածշաբաթեսորոշելէիհանելմիսնիմճաշացանկից, բայցդիմացաընդամենը 3 օր»,-խոստովանում է թոփ-մոդելը:
2012 թվականի մարտի 20-ին պարզ դարձավ, որ Ադրիանա Լիման կրկին հղի է ու պատրաստվում է կյանք պարգևել իր երկրորդ փոքրիկին: Այդ օրը նա Twitter-ի իր էջում գրեց. «Հիանալինորությունբոլորիհամար: Մարկոնուեսուրախենքտեղեկացնել, որեսկրկինհղիեմ»: Հղիության 5-րդ ամսում Ադրիանան անգամ համաձայնեց նկարահանվել մի ֆոտոսեսիայում, որի նկարները հետո ողողեցին համացանցն ու մամուլի էջերը: Դեռևս մայրիկի փորում աշխարհին երևացած աղջնակը ծնվեց սեպտեմբերի 12-ին: Ծննդաբերությունից հետո Ադրիանան մի հարցազրույց տվեց ու կիսվեց իր էմոցիաներով.«ԵսուՄարկըպարզապեսկորցրելենքմեզերջանկությունից: Մենքհիանալիաղջնակենքունեցել, ումանունըդրելենքՍիենա: Մերավագդստրիկըևսանչափերջանիկէ, որարդենքույրիկունի»:
Եվ մինչ նրա երկրպագուներն ուրախանում են, որ Ադրիանան իր նման երկու հրեշտակ է ունեցել, վերջինս բացառում է, թե երբևէ թույլ կտա նրանց մտնել մոդելային բիզնես: Դեռ մինչև դուստրերի ծնունդն էր հայտնի մոդելը հայտարարել. «Եթեերբևէաղջիկունենամ, ունացանկանամոդելդառնալ, բոլորհնարավորմիջոցներովկկանխեմդա»:
Նորաձևության մեջ ամենակարևորը լավ էներգետիկան է ու զգացմունքայնությունը:
Երբ ծերանամ, չեմ կարծում, որ կունենամ կնճիռներ կամ մեծ որովայն: Պարզապես թույլ չեմ տա նման բան:
Նորաձևությունը միայն գեղեցկություն չէ. այն ապրելու կերպ է:
Երբեք չեմ այցելել մարզասրահ ու վարժություններ չեմ արել:
Կարծում եմ` այնքան բան եմ բաց թողել. երբեմն փողոցով քայլելիս հանդիպում եմ դեռահասների, որ զբոսնում են, կինոթատրոն կամ որևէ միջոցառման գնում: Անկեղծ ասած` ես նրանց նախանձում եմ:
Այստեղ` մեծ քաղաքում, մարդիկ անընդհատ մտածում են գումարի ու գործերի մասին: Ընկերությունը անկարևոր է դարձել, և դա տխուր փաստ է:
Բրազիլիայում ամենուր կարելի է հղի կանանց տեսնել, այստեղ` գրեթե ոչ: Իմ հայրենիքում կանանց միակ գործը երեխաներն են, հատկապես, աղքատ ընտանիքներում:
22-09-2026 09:57 «Նարնիայի ժամանակագրությունները» ֆիլմի նոր էկրանավորման մեջ Ասլանի դերի համար Մերիլ Սթրիփի ընտրությունը բուռն արձագանք է առաջացրել քրիստոնյաների շրջանում: Որոշ քննադատներ բողոքել են ֆիլմարտադրողներին՝ մեծ դերասանուհուն ընտրելու որոշումը որակելով որպես «woke» փորձ: Netflix-ի նոր «Նարնիայի ժամանակագրությունները. Հրաշագործի եղբորորդին» ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Գրետա Գերվիգն է, որը հայտնի է «Բարբի» (2023) և «Փոքրիկ կանայք» (2019) ֆիլմերի վրա իր աշխատանքներով: Ֆիլմի պրեմիերան կինոթատրոններում նախատեսված է 2027 թվականի փետրվարի 12-ին:
22-09-2026 09:52 Երբ խոսքը վերաբերում է իրենց դուստրերի ապագային, 44-ամյա թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ու Reddit-ի 43-ամյա համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ունեն միայն մեկ կանոն։ «Մեր տանը միակ կանոնն այն է, որ մեզ համար միևնույն է, թե ինչ ես ուզում անել, երբ մեծանաս, միայն թե փորձես լինել լավագույնը, ինչ կարող ես և անել ինչ-որ արդյունավետ բան», – լրագրողներին ասել է Օհանյանը։
22-09-2026 09:38 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կարող են մշտական վերադառնալ Միացյալ Նահանգներ և շատ շուտով։ Daily Mail-ի տվյալներով՝ սասեքսցիները չափազանց մտահոգված են, որ բրիտանական իշխանություններն իրենց թագավորական պաշտպանություն չեն տրամադրում և վախենում են իրենց ու իրենց երեխաների համար հնարավոր սպառնալիքներից։ Հետևաբար, նրանք կարող են շուտով լքել երկիրը և վերադառնալ Մոնտեսիտո։
22-09-2026 02:40 Մահացել է Սինդի Քրոուֆորդի որդին՝ վերականգնողական կենտրոնում սրտի կանգ ստանալուց հետո։ Փրեսլի Գերբերը, ինչպես իր քույրը՝ Կայան, հաջողակ մոդելային կարիերա ունեցավ։ Սինդի Քրոուֆորդի որդին համագործակցել է խոշոր նորաձևության ապրանքանիշերի հետ, այդ թվում՝ Calvin Klein-ի և Moschino-ի, և զգալի հոնորարներ վաստակել։ Սակայն երկրպագուները պատկերացում անգամ չունեին, որ 27-ամյա Գերբերը մի քանի տարի շարունակ պայքարում էր լուրջ հոգեկան առողջության խնդիրների դեմ։ Նա, ի վերջո, հայտնվեց Լոս Անջելեսի վերականգնողական կենտրոնում, որտեղ երկարատև թերապիա անցավ։ Պատմությունն ավարտվեց ողբերգականորեն. 2026 թվականի սեպտեմբերի 20-ի գիշերը Փրեսլի Գերբերը սրտի կանգ ստացավ։
22-09-2026 01:45 Սեպտեմբերի 19-ին Կալիֆոռնիայում տեղի ունեցավ Հեյդեն Պանետիերի հուղարկավորության մասնավոր արարողություն, որը մահացավ օգոստոսի 16-ին 36 տարեկան հասակում: Հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ Մալիբուի Խաղաղօվկիանոսյան եկեղեցում՝ մի վայր, որը միտումնավոր էր ընտրված. դերասանուհին սիրում էր օվկիանոսը և երկար տարիներ նվիրել էր ծովային կյանքի պաշտպանությանը: Արարողությանը ներկա էին մոտ 150 մարդ՝ Պանետիերի մտերիմ ընկերներն ու Հոլիվուդյան գործընկերները: Ներկաների թվում էին Փերիս Հիլթոնը, Ռուբի Ռոուզը, Էվան Ռոսը, ինչպես նաև նրա Նեշվիլի գործընկերներ Քոնի Բրիթոնը, Ջոնաթան Ջեքսոնը, Սեմ Պալադիոն և Չարլզ Էսթենը, որը կատարեց Հեյդենի կողմից այդ շոուում մի ժամանակ երգված երգերից մեկը: