Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Երազի մեկնությունը երազահանում չկա

15.02.2012

Դուք երազում ձի՞ եք տեսել: Փնտրում եք երազահա˚ն:
Իմ ձեռքին տարբեր հեղինակների երեք երազահաններ կան: Ձին, ըստ առաջին երազահանի, նշանակում է՝ ձեր կյանքում նոր երիտասարդ կհայտնվի, ըստ երկրորդի՝ ընկերոջը կորցնելու վտանգի մեջ եք, երրորդի համաձայն՝ մի փնտրեք ասպետների, նրանք վաղուց արդեն չկան:
«Երազահաններին չարժի հավատալ, որովհետև դրանք ազդում են մարդու գործողությունների վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տպագիր նյութն ավելի շատ ու շուտ է հավատ ներշնչում, այդ առումով երազահաններն ավելի ազդեցիկ են մոլորության մյուս միջոցներից»,- LN-ի հետ զրույցում նշեց հոգեբան Նաիրա Հարությունյանը:

Ապացուցված է՝ բոլոր մարդիկ էլ երազներ տեսնում են: Ոմանք արթնանալով հիշում են երազը, ոմանք՝ ոչ: Սակայն երազահանների առկայությունը չի ապացուցում, որ երազներն ունեն համընդանուր լեզուն: «Սպանդանոցում ձիեր սպանողի համար երազում ձին մի սիմվոլ է, գազանանոցում առաջին անգամ ձի տեսնողի համար՝ այլ սիմվոլ»,- LN- ի հետ զրույցում նշեց փիլիսոփա Արման Ղարագուլյանը:

Քրիստոնեությունը ևս դեմ է երազահանությանը: «Սուտ է. երազահանները չեն կարող համակարգել երազները: Դրանում և՛ շառլատանության, և հեթանոսական ժամանակներից մնացած մտածողության մաս կա»,- համոզված է Թովմաս քահանա Անդրեասյանը:

«1984 թ. դեկտեմբերին մահացավ մայրս: Ես քնած էի և երազում ձյուն էի տեսում (այդ տարի դեռ ձյուն չէր եկել): Երազի կեսից ինձ արթնացրեց դռան զանգը: Եղբայրս հայտնեց, որ մայրս մահացել է: Ես դուրս եկա փողոց, քայլում էի, և դրանում այն նույն ձյունն էր, որ երազում տեսել էի: Ձյունն իմ գիտակցության մեջ մեխվեց որպես մահվան խորհրդանիշ, բայց դրանից ելնելով ասել, որ ձյունը մահվան խորհրդանիշ է, սխալ է»,- պատմում է տեր Թովման:

Երազի ամենալավ մեկնաբանողը երազ տեսնողն ինքն է: Համաձայն մի տեսության՝ մարդը երազը տեսնում է, որպես հուշում իր կյանքում այս կամ այն թերի կողմերի, իսկ թե մարդու կյանքում ինչն է թերի, իրենից լավ ոչ ոք չգիտի:

«Ընդհանրապե երազատեսության մեջ ամեն սիմվոլ ունի անհատական բնույթ՝ պայմանավորված երազ տեսնողի անձով: Դա նույնն է, որ բոլորն էլ գիտեն այբուբենը, բայց գրում են տարբեր ձեռագրերով»,- ասում է Նաիրա Հարությունյանը:

Հոգևորականների կարծիքով, չարժի կենտրոնանալ երազների վրա, անգամ եթե դրանք իրականանում են: «Փորձեք աղոթքի և աշխատանքի միջոցով մոռանալ տեսած երազը»,- խորհուրդ է տալիս քահանա Անդրեասյանը:

Հոգեբան Հարությունյանի խոսքով, պետք չէ մեծ նշանակություն տալ երազներին, որովհետև երազները, առավել ևս կրկնվող երազները կարող են նյարդային համակարգի խանգարման պատճառ դառնալ:


Նունե Հովսեփյան

Դիտվել է 11780 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1262 անգամ
21.10.2026
Դիտվել է 417 անգամ
20.10.2026
Դիտվել է 382 անգամ
22.10.2026
Դիտվել է 283 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster