Լինդսի Լոհանը` կրկին ճաղերի ետևում
20.09.2012
Լինդսի Լոհանի «արկածները» շարունակվում են: Ինչպես երևում է, երգչուհին հստակ որոշել է ետ կանգնել իր կարիերայից և կյանքի լավագույն տարիներն անցկացնել ճաղերի ետևում: Ամեն դեպքում ձգտումը մեծ է: Այս անգամ Լոհանը վրաերթի է ենթարկել անցորդին և հեռացել: Ժամեր անց նա ձերբակալվել է:
Մեղավորները դեռ բացահայտված չեն, անցորդն էլ շատ չի տուժել, սակայն այնուամենայնիվ հոսպիտալացում է պահանջվել:
Լինդսի Լոհանին բացարձակ չի անհանգստացրել միջադեպը: Նա զննել է մեքենայի վնասվածքները և հանգիստ ուղևորվել հյուրանոց, որտեղից էլ ձերբակալվել է: Երգչուհուն մոտ կանգնած աղբյուրն ասում է. «Խնդիրները հետևում են նրան: Նա ամբողջ ունեցվածքը ծախսում է դրանց լուծման վրա»:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 2141 անգամ
|