Ուզում եք ավելի՞ն իմանալ Ձեր ընտրյալի բնավորության մասին, քան հասցրել եք մինչև առաջին սեռական հարաբերությունը, խնդիր չկա: Պարզապես պետք է հիշեք, թե սիրով զբաղվելիս նրան ո՞ր դիրքերն էին ավելի շատ դուր գալիս:
Եվ այսպես, եթե Ձեր զուգընկերը նախընտրում է վերևում լինել, ապա նա սիրում է ամեն ինչ վերահսկել, ուզում է երբեմն ենթարկել Ձեզ իր կամքին: Իսկ եթե նա ոչ միայն սիրում է վերևում լինել, այլև ողջ ընթացքում միայն իր մասին է մտածում, ուրեմն խանդոտ է, ժլատ ու, ըստ էության, այնքան էլ լավ սիրեկան չէ:
Եթե նա նախընտրում է լինել Ձեր հետևում, ապա կա երկու տարբերակ' նա կա'մ չափազանց ամաչկոտ է, այնքան, որ վախենում է սեռական ակտի ընթացքում Ձեր աչքերին նայել ու թաքնվում է, կա'մ ինքնավստահ է, սիրում է ամեն ինչում առաջինն ու միակը լինել:
Ամեն ինչ բացի սովորականի՞ց: Նա դեռևս չունի հստակ ձևավորված աշխարհայացք: Այդ մասին կվկայի այն, որ նա անընդհատ փորձարկումներ է անում անկողնում և այդպես էլ չի գտնում իրենը:
Եթե նա սիրում է Ձեզ օդում պահել, ուրեմն գրեթե բացառված է, որ նա սեր ունի ծխախոտի ու խմիչքների նկատմամբ: Առավել հաճախ այս դիրքերը նախընտրում են սպորտսմեններն ու ինքնագնահատականի ավելցուկ ունեցող տղամարդիկ:
Եթե նա նախընտրում է կողքի թեքված դիրքերը, ապա շատերը նրան «մայրիկի բալիկ» կանվանեն: Նա ամեն ինչում կփորձի համակերպվել Ձեր կարծիքի հետ ու հաշտվել: Շատ կանանց սա դուր է գալիս, սակայն… Այսպիսի տղամարդիկ հաճախ սեքսով զբաղվում են հստակ պլանավորած ժամերի ու չեն խախտում գրաֆիկը, իսկ նրանցից շատերն էլ այնքան պասիվ են, որ ծուլանում են անգամ մտածել սեռական ակտի մասին:
Ամեն ինչ միանգամի՞ց: Ձեր բախտն իրոք բերել է: Եթե նա խտրականություն չի դնում դիրքերի միջեւ, ուրեմն վստահ եղեք, որ նրա համար կարևոր է Ձեզ հաճույք պատճառելը, իսկ իրեն բավական է միայն այն, որ Ձեզ ամեն ինչ իդեալական թվա:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։